ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԵՔԻԱԹ / ԸՍՏ Վ. ԱՅԳԵԿՑՈՒ / Կար, ապրում էր մի անհայտ երկրի, մի անհայտ գերագույն: Նա եռեսուն տարվա իր ղեկավարման ընթացքում տարաբնույթ միջոցներով կարողացավ իր աթոռը պահպանել: Եվ միայն մահից առաջ որոշեց մի լավ բան անել իր ժողովրդի համար: Հրահանգեց նոր աթոռանիստ կառուցել, որպեսզի իր տղան պատշաճորեն վայելի գերագույնի աթոռը: Եվ սկսվեց շենքի շինարարությունը: Ցերեկը կառուցում էին, իսկ գիշերը նորից հողին էր հավասարվում: Գերագույնը հրավիրեց բոլոր գիտակ ճարտարապետներին, բաշտագուշակներին ու պատճառը հարցրեց: Նրանք ասացին. - Եթե կամենում ես, որ չփլվի, գտիր այն մարդուն, որը արվամոլ է, բայց չի խոստովանում: Եվ այն անձը, որ կուզենա տերը դառնալ նրա ունեցվածքին, կլինի ամենատգետը` կշարեք պատի մեջ և այն այլևս չի փլվի: - Այդ երկու ընտրությունը ձեզ եմ թողնում: Ի կատար արեք հրամանս: Բախտագուշակները, գիտակները նստեցին միասին ու մտածեցին թե որտեղից գտնեն նրան: Մեկն ասաց. - Գյուղնախարարն է արվամոլը: Չորրորդ դասարանի կրթություն ունի, հսկայական չափերի են հասնում նրա շարժական ու անշարժ միջոցները: Որտեղի"ց… - Առողջապահությանն է, նա է, որ ողջ տարին Դուբայից ու Անթալիայից տուն չի գալիս, ընտանիք չունի և երևի այդ վարաքն էլ ինքն է Եվրոպայից ձեռքի հետ ներմուծել մեզ մոտ: Ինքս եմ կազինոների"ն պարտք: Ոմանք հարկայինին, ոմանք էլ մաքսայինին կասկածեցին: Բայց չգիտես ինչու վերջում կանգ առան սար ու ձորում գիշեր-ցերեկ, տարին-տասներկու ամիս ոչխար խնամող հովվին: Պատճառաբանելով, որ հովիվը սարերում ու ձորերում հավքի կանչով լսած կլինի այդ մարդու մասին, քան ողջ օրը իրենց համակարգչին կպած նախարարի օգնականները: Ոստիկանները զինված ռազմատեխնիկայի վերջին ժամանակակից միջոցներով, դիմակավորված մի հսկա բանակ գնացին փնտրելու հովվին Հովվին գտան սարի լանջին, իր վրանի մոտ ոչխարներին կթելիս: - Գերագույնը քեզ իր մոտ է կանչում: Հովիվը զարմացավ. - Գիտակցական ողջ կյանքիս ընթացքում ոչխար եմ պահում, մարդու երես տեսած չկամ, չգիտեմ քաղաքն ինչ է, գյուղն ինչ է, անկողինն ինչ է որ ասեմ: Բիզնես չունեմ, հանցագործ չեմ, շողոքորթել չգիտեմ, կաշառք էլ երբեք չեմ վերցրել: Երբ լավ հյուրասիրվել էին հովվի կողմից, ոստիկանապետը պատմեց իրականությունը: - Լավ, -ասաց հովիվը, -ես կօգնեմ ձեզ: Նախ ձեր ասած ամենատգետը ինքս չեմ: Ճանաչում եմ բոլոր ոչխարներին, գիտեմ նրանց ծննդաբերության օրը, նույնիսկ ժամը, գիտեմ մինչև ծնունդը սեռը, գույնը, ստացածս եկամտի չափը, կորուստը: Եվ այդ բոլորը նա ներկայացրեց փաստերով: Եվ ոստիկանները համոզվեցին, որ հովիվը իրոք տգետ չէ: - Գերագույնին զգուշացրեք, որ արվամոլը վարչապետն է: Եվ ով կփորձի մյուսներից առաջինը տիրանալ նրա աթոռին ի ցույց դրված դաժան կտտանքներից հետո, նա է ամենատգետը: - Ինչպե"ս հաստատի գերագույնը, որ վարչապետն է արվամոլը: - Դրանից հեշտ բան: Դուք մտածելու ոչինչ չունեք: Ոնց կպատմեմ, այնպես էլ ներկայացրեք գերագույնին: Թող գերագույնը առանց որևէ մեկին զգուշացնելու բոլոր նախարարներին իր մոտ խնջույքի հրավիրի` իր հաշվին: Երբ կհյուրասիրվեն, թող հանդես գա հայտարարությամբ, թե սիրով իր գահը կհանձնի այն նախարարին, ով կընդունի իր արվամոլ լինելը, հագին կունենա բիկինի վարտիք, գրպաններում էլ պահպանակներ: Ոստիկանների զինված դասակը վերադարձավ գերագույնի մոտ: Եվ գերագույնն էլ որոշեց ստուգել հովվին: Բոլորն էլ զարմացած ուրախ տրամադրությամբ եկան խնջույքին: Կատարվեց այնպես ինչպես հովիվն էր պատվիրել: Հաստատվեց, որ իրոք վարչապետն էր բիկինիով, պահպանակների մի մեծ տուփ էլ գրպանում: Եվ վարչապետին ոչինչ չմնաց, քան խոստովանել, որ ինքը հիվանդ է և այն իրեն փոխանցվել է Իտալիայի դեսպանից իրենց շփումների ընթացքում: Քաղաքի ամենամարդաշատ վայրերից մեկում էլ ողջ ազգաբնակչության ներկայությամբ դաժան կտտանքների ենթարկեցին վարչապետին: Ողջ քաղաքն իմացավ հոմոսեքսուալիստ վարչապետ մարդու մասին: Նկարում էին ու նկարում: Գերագույնի հրամանով մեկուսացվեց վարչապետը, նոր վարչապետ ընտրվելու ազատ կամք դրսևորելու հրահանգ տրվեց: Հեռուստակայանները մեկը մյուսի ետևից մրցույթ հրավիրեցին վարչապետի աթոռին տիրանալու համար, միաժամանակ պտտվում էր կտտանքներով տեսահոլովակը: Մի մարդ եկավ, որ հանձն առնի վարչապետի պաշտոնը, նրա իշխանությունը, լեհուհի կնոջը, օգտվի նրա նյութական միջոցներից, բանկային հաշիվներից: Հարցրեցին.-Տեսա"ր, թե ինչպես վարվեցին վարչապետի հետ: Նա ասաց. - Այո’, տեսա: Ոստիկանները իսկույն ձերբակալեցին նրան և գերագունի հրամանով էլ կենդանի դրին պատի մեջ և պատը հաստատուն է մինչև այսօր: Չգիտեմ, գոնե մեկը հավատաց ինձ, Այգեկցուն, որի առակն էլ փորձեցի նորօրյա շունչ տալ: Այգուցս մեկ արկղ կեռաս սիրով ուղարկում եմ ընթերցողիս` բարի վայելում… |