ՎԱՉԱԳԱՆ Ա ՍԱՐԳՅԱՆ
ՀԵՔԻԱԹ ՄԵԾԵՐԻ ՈՒ ՓՈՔՐԵՐԻ ՀԱՄԱՐ ՋՐԱՀԱՐՍԸ Ծովի ջինջ ջրերի մեջ ապրում էր մի ջրահարս: Նա այնքա՜ն գեղեցիկ էր, որ ծովի բոլոր բնակիչները, և ոչ միայն ծովի, ցանկանում էին գոնե մի անգամ տեսնել նրան: Իսկ Ջրահարսը մի մեծ ցանկություն ուներ: Նա շատ էր ուզում գրել-կարդալ սովորել: Զարմանալի բան է՝ ջրահարսի ինչի՞ն է պետք գրել-կարդալը: Ա՛յ, որ ես ջրում ապրեի… Կասեի` ես գրել-կարդալ գիտեմ` հետո՞ ինչ: Կասեի` գլխավորն այն է, որ քեզ հասկանան: Է՜, այս ի՞նչ եմ ասում. ես ձո՞ւկ եմ, ի՞նչ եմ: Ավելի լավ է տեսնեմ, թե Ջրահարսն ինչու էր ուզում գրել-կարդալ սովորել ու ինչու էր այդքան տխրել այդ պատճառով: Իսկ քանի որ նա տխուր էր, տխուր էին նաև բոլորը: Բայց ոչ ոք նրան չէր կարող օգնել: Ծովի բոլոր բնակիչները սկսում են անհանգստանալ. ի՜նչ եփում են, շատ աղի է ստացվում, խմելու ջուրն էլ է աղի, ջրերի մեջ ընկած արևի շողն էլ, ծովի բնակիչների երազներն էլ: Բոլորը փնտրում են մեկին, որը գրել-կարդալ իմանա: Ջրահարսն էլ նրանց հետ: Վերջապես ծովի խորքում գտնում են Ծեր Կրիային: Նա այնքան ծեր էր, որ մոռացել էր նույնիսկ, որ ինքը կրիա է: Նրան երկար բացատրում են, թե ինչ են ուզում: Կրիան, ճիշտ է, ամեն ինչ մոռացել էր, բայց գրել-կարդալը շատ լավ հիշում էր: Ծեր Կրիան Ջրահարսին սովորեցնում է իր իմացած ջրային տառերը: ՎԱՍ |