Loading...

Articles

Թող այս Նոր տարում Բարին թևածի. Վահրամ սարկավագ Կարապետյանի ամանորյա մաղթանքը

01:58, Monday, 02 January, 2017
Թող այս Նոր տարում Բարին թևածի. Վահրամ սարկավագ Կարապետյանի ամանորյա մաղթանքը
     Շնորհավորում եմ բոլորի Ամանորը և Սուրբ Ծնունդը: Ցանկանում եմ, որ այս գալիք տարում լինենք ավելի հասուն և գործենք ավելի մտածված, հնարավորինս քիչ ցավ զգանք և ժպտալու բազում պատճառներ ունենանք:
     Թող որ գտնեք այն ինչ կլցնի ձեր կյանքը և ձեր ամեն մի օրը երջանկությամբ կանցնի..
     .Աստված բոլորի հետ, եղեք Օրհնված և Հավատքով լի:
    
     Թող այս Նոր տարում Բարին թևածի
     Եվ մեր սրտերում սերը առկայծի:
     Թող որ այս Տարի մարդիկ չտխրեն,
     Այլ միայն ուրախ ժպտան ու սիրեն:
     Թող, որ այս տարի սիրով արբենանք,
     Պատերազմները իսպառ մոռանանք,
     Կապույտ երկնի տակ մեր բույնը հյուսենք՝
     Հոգսերն մոռանանք, կյանքով զմայլվենք:
     Սեր եմ ցանկանում բոլոր բոլորին՝
     Չէ՞ որ բարին է նրա մեջ ապրում:
     Ձեր նոր տարին եմ ես շնորհավորում՝
     Ցանկություններս Աստծուն ուղղարկում:
     Շնորհավորում եմ Նոր Տարին ու Սուրբ Ծնունդը
    
     Վահրամ սարկավագ Կարապետյան
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4414 | 0 | 0
Facebook