Loading...

Articles

ԵԼԻ'Ր ՆՈՐԻՑ... /Չինարիում անմահացածներին/

20:06, Friday, 30 December, 2016
ԵԼԻ'Ր ՆՈՐԻՑ... /Չինարիում անմահացածներին/
    

Ելի’ր նորից,
     Մի հավատա, թե խփել են քեզ թիկունքից:
     Հենվիր դու ինձ` հավատարիմ ու հետախույզ`
     Քո շան մեջքին,
     Դիմագրավիր արյունարբու այս ոհմակին:
     ...Անցնենք մահին.
     Հասնենք հաղթող դիպուկահար Սլավիկին,
     ՈՒժգին ցատկով Առյուծի պես,
     Աքցանի մեջ առնենք կրկին
     , , Նուսրա, , ու թուրք` Գորշ գայլերին...
     Գաղտագողի մեր տուն մտնող,
     Ջուրը կտրող,
     Պիղծ ցեղերին...
     Երկնենք նորից,
     Ապրենք հավերժ, ՎԱՐԴԱՆԻ պես,
     Մենք էլ ձեզ հետ` ճերմակ, ազնիվ,
     ՀԱՎԱՏԱՐԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ, ՈՒ ԶԻՆՎՈՐԻ ԷԴ ՏԵՍԱԿԻՆ.
     ՀԱՅՐԵՆԱՊԱՇՏ, ՀԱՅՐԵՆԱՊԱ’ՇՏ…


    

Ա.Պետրոսյան
    
29.12.2016թ.

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
3835 | 0 | 0
Facebook