Loading...

Articles

ՎԱՅԵԼՉԱԳՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ

14:36, Tuesday, 27 December, 2016
ՎԱՅԵԼՉԱԳՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ

2016 թվականի դեկտեմբերի 19-ը տոնական դարձավ Վանաձորի Ա. Ս. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցի 2-4-րդ դասարանների 15 աշակերտների համար:

Տարրական օղակի մեթոդմիավորման նախագահ Վ. Խումարյանի նախաձեռնությամբ անցկացվեց վայելչագրության մրցույթ, որին մասնակցեցին յուրաքանչյուր դասարանից 5 աշակերտ: Յուրաքանչյուր դասարանից ընտրվեց 1 լավագույն աշխատանք: Աշակերտները պարգևատրվեցին պատվոգրերով: Իսկ բոլոր դասարանների մեջ հաղթող ճանաչվեց 2 Դ դասարանի աշակերտ Տիգրան Առաքելյանը:

Վ. Խումարյանը շնորհավորեց աշակերտներին և հույս հայտնեց, որ հաղթողներն իրենց խանդավառությունը կփոխանցեն համադասարանցիներին:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6128 | 0 | 0
Facebook