Loading...

Articles

Ինտելեկտուալ խաղ - մրցույթ

14:43, Wednesday, 14 December, 2016
Ինտելեկտուալ խաղ - մրցույթ
     Մեր դպրոցում այս օրերին այնպիսի եռուզեռ է, որ ոչ դրսի ցուրտն ենք հասցնում զգալ, ոչ մոտեցող տոների բերկրանքը ․․․ Թեմատիկ ու տնօրենության կողմից գրավորներ, կիսամյակային ստուգարքներ, դասասենյակների տոնական ձևավորում ու այդ ամենից զատ՝ տարատեսակ միջոցառումներ։
     Այսօր, օրինակ, Գյումրու մանկավարժական ինստիտուտի պրակտիկանտները ինտելեկտուալ խաղ - մրցույթ էին կազմակերպել՝ տարբեր դասարաններից ընտրելով հավաքական թիմեր։ Մրցույթը վարում էին հենց իրենք՝ պրակտիկանտները։ Հարցերը ոչ ավել, ոչ պակաս անգլերենով էին, և պատասխաններն էլ այդ լեզվով էին հնչում։
     Ընտրված թեմաները ընդգրկում էին տարբեր ոլորտներ՝ մշակույթ, տրամաբանություն, քաղաքականություն. կային նաև հումորային հարցեր։ Աշակերտներն այնքան վարժ էին խոսում օտար լեզվով, որ մեր հյուրերը հասցրին հիանալ ու հրաշալի կարծիք հայտնել։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3253 | 0 | 0
Facebook