Loading...

Articles

Ինտեգրված դաս 7-րդ դասարանում

10:35, Saturday, 03 December, 2016
Ինտեգրված դաս 7-րդ դասարանում
     Մեր դպրոցի մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ուսուցիչները նպատակային ինտեգրված դաս անցկացրեցին 7-րդ դասարանում: Դասն անցկացվեց համակարգչային դասարանում: Դասի թեման էր՝ «Հանրահաշվական արտահայտություններ: Միանդամներ, բազմանդամներ»: PowerPoint ծրագրով պատրաստված անիմացիոն ձևով տրված լուծումները դասը դարձրեցին ավելի հետաքրքիր, և ակնառու էր աշակերտների սերը կատարած աշխատանքի և առարկաների նկատմամբ: Վարժությունները լուծում էին թեմաներին համապատասխան ընտրված գրատախտակ-պաստառի վրա: Բոլոր սովորողները ներգրավված էին դասին, ակտիվություն էին ցուցաբերում նաև ԿԱՊԿՈՒ աշակերտները: Դասը ծառայեց իր նպատակին՝ զարգացնել աշակերտների ակտիվությունը, համագործակցային հմտությունները և ընկերներին լսելու կարողությունը:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
5556 | 0 | 0
Facebook