3-րդ դասարանցիների /դասվար Է. Հակոբյան/ մասնակցության հերթական միջոցառումը կրում էր «Բերքի տոն» խորագիրը: Ամենայն պատասխանատվությամբ էին պատրաստվել միջոցառմանը` ներկայացնելով և տոնի խորհուրդը, և մրգերի ընտրանին` առանձնացնելով խաղողը որպես մրգերի թագավոր: Աշակերտները իրենց խոսքերով, երգով ու պարով գերեցին բոլոր ներկաներին: Դահլիճում իշխողը բարձր տրամադրությունն էր. տարածված էր և մրգերի բույրը, և քաղցրությունը: Ներկա էին նաև Ֆ. Նանսենի անվան երեխաների խնամքի կենտրոնի տնօրինությունը աշակերտների հետ, ովքեր էլ իրենց պարով ողջունեցին մեր աշակերտներին: