Նոյեմբերի 23-ին մեր դպրոցի 5-րդ և 6-րդ դասարանի աշակերտները, անգլերենի ուսուցչուհի Աննա Պապոյանի և դասղեկների ուղեկցությամբ այցելեցին Գյումրու «Ամերիկյան անկյուն»: Աշակերտները ուսուցչուհու և կենտրոնի համակարգող Լուսինե Նազարյանի օգնությամբ հավաքեցին մարմնի մասերին վերաբերող խճանկար` ընթացքում կրկնելով անցած բառերը: Ծանոթացան նոր տեխնոլոգիաներին` Osmo խաղին, Woifram ծրագրին, 3Doodle գրչին: Մասնակցեցին կամավոր Վալյա Ավետիսյանի դասին` ցուցաբերելով մեծ ակտիվություն բառախաղի և դիտած մուլտֆիլմի քննարկման ընթացքում:
Աշակերտները բարձր տրամադրությամբ, կրկին այցելելու ակնկալիքով և վառ տպավորություններով վերադարձան տուն: