Loading...

Articles

ԽԱՂԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ KODU ՎԻԶՈՒԱԼ ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ

12:43, Wednesday, 02 November, 2016
ԽԱՂԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ KODU ՎԻԶՈՒԱԼ ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ

2016 թ. հոկտեմբերի 29-ին կայացավ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի (ՎՏԿ) պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Վանաձորի նորընտիր քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, ՏՏ ոլորտի այլ ներկայացուցիչներ ու հյուրեր:

Նույն օրը կենտրոնում տեղի ունեցավ խաղերի պատրաստման մրցույթ Kodu վիզուալ ծրագրավորման միջավայրում:

Մրցույթին մասնակցում էին 50-ից ավելի աշակերտներ Լոռու մարզից, որոնց մեջ էին նաև Վանաձորի Ա. Ս. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցի 8-րդ և 9-րդ դասարանի աշակերտները՝ Էլեն Հարությունյանը, Արեն Սարգսյանը, Լուսինե Սանթոյանը և Մարինե Եղշատյանը, ուսուցչուհի Վեհանուշ Մարտիրոսյանի ղեկավարությամբ:

Աշակերտները ներկայացրեցին Կոդու միջավայրում իրենց ստեղծած խաղերը 3D ձևաչափով:

Մրցույթի արդյունքները պարզ կլինեն 15-20 օր հետո:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2735 | 0 | 0
Facebook