Loading...

Articles

Գերմանիայում անչափահաս աղջկա են դատում ԻՊ հետ կապերի համար

00:05, Friday, 21 October, 2016
Գերմանիայում անչափահաս աղջկա են դատում ԻՊ հետ կապերի համար

Գերմանիայում առաջին անգամ են դատում անչափահաս աղջկա, որին մեղադրում են ԻՊ ահաբեկչական խմբավորման առաջադրանքով ու նրա անունից սպանության մահափորձ կատարելու մեջ։ Ցեպլե քաղաքում Գերագույն հողային դատարանում սկսվել է ծագումով մարոկացի՝ Գերմանիայի քաղաքացի Սաֆրիա Ս․-ի դատավարությունը, որը Հանովերում դանակով հարձակվել էր ոստիկանի վրա։

Դատավարությունը փակ է ընթանում։ Կասկածյալին առաջադրել են մեղադրանք մահափորձի, ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու ու օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությանն աջակցելու մեջ, նշում է DW–ը։ Ամբաստանյալի փաստաբանը կասկածի տակ է դրել ԻՊ հետ իր պաշտպանյալի կապերի փաստը։

Մեղադրանքի վարկածով 2016-ի հունվարին Սոֆիա Ս․ անունով աշակերտուհին, որն այդ ժամանակ 15 տարեկան էր, Ստամբուլ էր այցելել՝ հետագայում Սիրիայում ԻՊ-ին միանալու մտադրությամբ։ Թուրքիայում նա կապ էր հաստատվել ահաբեկիչների խմբի հետ, որոնք նրան հրամայել են «նահատակ դառնալ», կազմակերպելով հարձակում Գերմանիայում։ Վերադառնալով Գերմանիա, նա դանակով հարձակվել է ոստիկանության աշխատակցի վրա Հանովերի կայարանում։ Հարձակման հետեւանքով ոստիկանը ծանր վիրավորում էր ստացել։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2782 | 0 | 0
Facebook