Loading...

Articles

11 երկրի 140 շախմատիստներ ժամանել են Երևան. մեկնարկել է #Երևանօփեն շախմատի բաց մրցաշարը

22:10, Saturday, 01 October, 2016
11 երկրի 140 շախմատիստներ ժամանել են Երևան. մեկնարկել է #Երևանօփեն շախմատի բաց մրցաշարը
     Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
    
     «Այսօր մեկնարկեց առաջին անգամ անցկացվող շախմատի «Երևան օփեն» միջազգային բաց մրցաշարը, որը կանցկացվի մայրաքաղաքում հոկտեմբերի 1-10-ը:

Մրցաշարի շրջանակում Երևանը հյուրընկալել է Եվրոպայի շախմատի միության նախագահին, 11 երկրի 140 շախմատիստների, որոնց թվում՝ 23 միջազգային գրոսմայստեր և 9 միջազգային վարպետ, ովքեր եկել են մեր ջերմ ու արևի քաղաք Երևան՝ մասնակցելու միջազգային մրցաշարին:

Վստահ եմ, որ առաջին անգամ Երևանում գտնվողները կրկին գալու են այստեղ` արդեն որպես բարեկամ:
     Բարի ընթացք եմ մաղթում «Երևան օփեն» -ի բոլոր մասնակիցներին:

»
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4893 | 0 | 0
Facebook