Loading...

Articles

«Մենք ձեզ հետ ենք» նախաձեռնության հերթական այցը Աղասի Ասատրյանի ընտանիք. tigranmets.org

20:00, Monday, 26 September, 2016
«Մենք ձեզ հետ ենք» նախաձեռնության հերթական այցը Աղասի Ասատրյանի ընտանիք. tigranmets.org

«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպությունը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով և տնօրինությամբ, շարունակում է ապրիլյան պատերազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառոյողներին, կամավորականներին և նրանց ընտանիքներին նվիրված, «Մենք ձեզ հետ ենք» խորագրով ծրագիրը, որի շրջանակներում, պատերազմական գործողությունների ընթացքում, զոհվածների ընտանիքներին են այցելում, նրանց կցված կուրսանտներն ու արցախյան պատերազմի մասնակիցները:

Սեպտեմբերի 24-ին, ՀՀ պաշտպանության նախարարության Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական իստիտուսի լավագույն սաները, ղարաբաղյան պատերազմի վետերանների հետ միասին, ևս մեկ անգամ այցելեցին, իրենց բարեկամը դարձած ընտանիքներին:

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության փոխնախագահ, Սեյրան Չիլինգարյանը, Ա. Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանի կուրսանտ Գևորգ Վարդանյանի հետ, այցելեց Մասիս քաղաք և հյուրընկալվեց, ապրիլի 2-ին, Թալիշում ընկած հերոսներից մեկի՝ հետախույզ Աղասի Սարմենի Ասատրյանի տանը:

Մասիս քաղաքում, նրանց միացավ նաև, ապրիլյան գործողությունների մասնակից «Հայդուկ» նորաստեղծ ջոկատի անդամ Գագիկը:


    

Մեզ հետ զրույցում, ՂՊՎՄ փոխնախագահ, Սեյրան Չիլինգարյանը նշեց. «Մեր պատվիրակությանն ընդունեց Աղասի ասատրյանի տատիկը: Անակնկալ այցելության պահին պարզվեց, որ հերոսացած հայորդու հայրը՝ Սարմեն Ասատրյանը տանը չէ, սակայն նկատեցինք, որ դեռևս զինծառայության մեկնելուց առաջ, Աղասի Ասաստրյանի ձեռքերով հիմք գցած ու կիսակառույց մնացած տան շիրանարությունը շարունակել է և որ 1-ին հարկի պատերը, գրեթե ամբողջոթյամբ շարված են: Նրա հայրը որոշել է իրականացնել, իր մահացած որդու երազանքը»:


    

Հայկ Կիսեբլյան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3148 | 0 | 0
Facebook