Loading...

Articles

Սեյրան Սարոյանի որդին ատրճանակը ձեռքին սկսել է պարել, ընթացքում էլ կրակոցներ է արձակել

13:04, Monday, 19 September, 2016
Սեյրան Սարոյանի որդին ատրճանակը ձեռքին սկսել է պարել, ընթացքում էլ կրակոցներ է արձակել
    
Yerkir.am-ի տեղեկություններով՝ նախօրեի գիշերը ՀՀ ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանի որդու մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել Ծաղկաձորում: Ծաղկաձորի «Հացատուն» ռեստորանային համալիրում պատգամավորը որդու հետ խնջույքի է մասնակցել, որի ժամանակ գեներալի որդին ատրճանակը ձեռքին սկսել է պարել, ընթացքում էլ կրակոցներ է արձակել:

    
Կայքի տեղեկություններով՝ կատարվածի մասին տեղեկացել են իրավապահները և նույն օրը քրեական գործ են հարուցել` ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու հատկանիշներով: Մեր տեղեկություններով՝ Ս. Սարոյանի որդին դեպքից հետո ձերբակալվել է, սակայն հրաժարվել է ցուցմունք տալ: Ուշագրավ է, որ նույն օրը Կոտայքի մարզի դատախազի տեղակալը որոշում է կայացրել պատգամավորի որդուն արգելանքից ազատելու մասին:

    
Մենք փորձեցինք կատարվածի մասին պարզաբանումներ ստանալ քննչական կոմիտեից: Սակայն մեզ հայտնեցին, որ զբաղված են եւ խնդրեցին գրավոր հարցում ուղարկել: Իսկ Սեյրան Սարոյանը չի պատասխանում հեռախոսազանգերին:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4453 | 0 | 0
Facebook