Մեղանչողներիս համար հավերժ բարեխոս` Սուրբ Կոյս Մարիամ Աստվածածին
Քո որդուն տրտմեցնողներից պակաս մեղավորներ չենք նաև մենք, քանի որ Քո
Որդուն առաջին տրտմեցնողները գուցե անփորձ էին, իսկ մենք ահա` երկու
հազար տարի է ինչ կարդում ենք, լսում ենք և տեղյակ ենք Քո Որդու չարչարանքների մասին և անհոգ ենք ապրում, չգիտակցելով բուն Խորհուրդը:
Բարեխոսիր մեզ համար Քո Որդու առջև, որպեսզի մեր միտքը սևեռած պահի առակողի խոսքին թե` «Եթէ արդարը հազիւ է ապրում, ապա ի՞նչ կը լինի
մեղաւորի եւ ամբարշտի կեանքը» ։ Առակաց 11: 31
Կամ թե` մեր մտքում պատկերավորիր Սուրբ Բարսեղ Կեսարացու խոսքը` որն զգուշացնում է այսպես. «Չար թշնամին ասում է, այսօրն ինձ, վաղը Աստծուն:
Իսկ Աստված ասում է, այսօր լսիր ինձ, որ չկործանվես»: Սատանան մեզնից վերցնում է մեր ներկան և մեր հույսը թողնում է ապագայի վրա: Իսկ մենք` անմիտներս կորցնում ենք մեր երիտասարդությունը մեղքի մեջ, իսկ ծերության զսպվածությունն ու ժուժկալությունը արդեն առաքինություն չէ, այլ
անկարողություն: Չարը մեր մտքից հեռացնում է բոլոր ավետարանական ճշմարտությունները: Դարձյալ մեր մտքից վերցնում է Ժողովողի խոսքը, թե`
«Յիշի՛ր քո Արարչին քո երիտասարդութեան օրերին, քանի դեռ չեն եկել
դառնութեան օրերը, եւ չեն հասել այն տարիները, որոնց մասին պիտի ասես. «Կեանքից այլեւս հաճոյք չեմ զգում» Ժողովող 12: 1
Մայր Սուրբ մի դադարիր բարեխոսել մեղավորներիս համար Քո Որդու առջև
աղաչում ենք քեզ: