Loading...

Articles

«Օսկար»-ին ներկայացնելու համար Հայաստանի ազգային կինոակադեմիան երեք հայտ է ստացել

Lusin
Author:
Lusin
21:47, Sunday, 28 August, 2016
«Օսկար»-ին ներկայացնելու համար Հայաստանի ազգային կինոակադեմիան երեք հայտ է ստացել

«Օսկար» ամենամյա 89-րդ մրցանակաբաշխությանը ներկայացնելու համար Հայաստանի ազգային կինոակադեմիան երեք հայտ է ստացել: Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը օգոստոսի 25-ն էր: Ներկայացված ֆիլմերն են՝ Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը», Դավիթ Սաֆարյանի «28: 94 տեղական ժամանակով» -ը և Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» -ը: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց Ջիվան Ավետիսյանը: Ակադեմիայի անդամները պետք է ընտրություն կատարեն:
    
     «Վերջին բնակիչը» Ջիվան Ավետիսյանի Արցախին նվիրված երկրորդ լիամետրաժ ֆիլմն է: Առաջին ֆիլմը՝ «Թևանիկ» -ն էր: Ծագումով Արցախցի Ջիվան Ավետիսյանը մեծացել է՝ ականատես լինելով իր ընտանիքի և համագյուղացիների դիմակայած դժվարություններին և զրկանքներին: Վերջին տաս տարիների ընթացքում Ջիվանը նկարահանել է մի շարք վավերագրական և կարճամետրաժ ֆիլմեր Արցախի մասին՝ նպատակ ունենալով ճանաչելի դարձնել Արցախը և նրա հիմնախնդիրները:
    
    
    
    
    
    


    
    
    
    
    
    
     «Վերջին բնակիչը» իր մեջ հզոր հաղորդագրություն է պարունակում ազգային պատկանելիության և այն մասին, որ անգամ պատերազմը չի կարող վերջ դնել նվիրական արժեքներին: Ֆիլմի ստեղծման վրա աշխատել են անկախության սերնդի տաղանդավոր երիտասարդներ, ովքեր ևս մեկ անգամ ընդգծում են խաղաղության համազգային և համամարդկային արժեքը:
     Նշենք, որ սյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի պրեմիերան կայացել է «Ոսկե ծիրան» Երևանի 13-րդ միջազգային կինոփառատոնի
     http://www.panorama.am/am/news/2016/08/27/Օսկար-Հայաստան-հայտ/1632895#.V8F3_sFrk2c.facebook

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3127 | 0 | 0
Facebook