Loading...

Articles

Գալի՛ք, բա՛ց թևերդ, մենք գալիս ենք՝ քեզ Տեր դառնալու ․․․

11:37, Tuesday, 12 July, 2016
Գալի՛ք, բա՛ց թևերդ, մենք գալիս ենք՝ քեզ Տեր դառնալու ․․․

«Ատեստատ» կոչվող փաստաթուղթը չգրված մի օրենքով վավերագիրն է հասունության, ուղեգիրն է՝ դեպի մեծ կյանք։ Ու և՛ զգայական, և՛ մտավոր դաշտում մի տեսակ արդարացված են այն օրվա սպասումն ու խորհուրդը, երբ 12 տարվա աշխատանքիդ, որ ուսում է կոչվում, ամփոփված այդ գրքույկում, հանձնվում է քեզ։

Ուրիշ որտե՞ղ այն հանձնելը ավելի արդարացված ու իմաստալից կլիներ, եթե ոչ Ամենայն հայոց ուսուցչի խոհուն հայացքի և օրհնության ներքո։ Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի շրջանավարտներս այսօր այստեղ՝ Օշականում՝ դպրության և հայրենապաշտության այս սուրբ վայրում, տեր Վիգեն քահանայի օրհնությամբ ստացանք մեր ատեստատները։ Անմոռաց օր՝ ուսուցիչների, ընկերների, ծնողների, լավագույն բարեկամների հետ։

Գալի՛ք, բա՛ց թևերդ, մենք գալիս ենք՝ քեզ Տեր դառնալու ․․․

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2566 | 0 | 0
Facebook