Loading...

Articles

Խարբերդցի փոքրիկների հավաքած ապրանքները հասան Արցախյան առաջնագիծ

01:04, Friday, 15 April, 2016
Խարբերդցի փոքրիկների հավաքած ապրանքները հասան Արցախյան առաջնագիծ

Ապրիլի 12-ի վաղ առավոտյան, Խարբերդ գյուղի մատույցներից, դեպի Արցախ աշխարհի սահմանամերձ գոտի ուղևորվեց, Խարբերդցի ուսանողների, դպրոցականների, մանկապարտեզի երեխաների և նրանց բոլորի ծնողների ջանքերով հավաքված սննդամթերքներով, կենցաղային տեխնիկայով և հագուստներով բեռնված միկրոավտոբուսը:
     Իրերի հավաքը նախաձեռնվել և իրականացվել էր ազատամաարտիկ, Խարբերդ համայնքի ներկայիս ղեկավար Կամո Կակոյանի շնորհիվ, ով այս պահին ևս Արցախ աշխարհում է և իր որդու՝ Նարեկի հետ միասին համալրում է ազատամարտիկ հրամանատարներ Մասիսի Սայադի և Ջերմուկի Համոյի նորաստեղծ «Հայդուկ» կամավորական ջոկատի շարքերը:
     Նոււյն օրը, երեկոյան, Խարբերդցիների հավաքած իրերով բեռնված միկրոավտոբուսն արդեն արցախում էր՝ «Հայդուկ» կամավորական ջոկատի տեղակայման վայրում, որտեղ հյուրերի բերած ապրանքները տեսակավորվեցին և տեղափորխվեցին «Հայդուկ» ջոկատի պահեստ:
     Հյուրերը զինվորներին փոխանցեցին ոչ միայն ապրանքները, այլև Խարբերդցիների եղբայրական ողջույններն ու մայրական օրհնանքները:
     Ուսանողները, դպրոցականներն ու մանկապարտեզի երեխաներն, իրենց խոսքն ամփոփել և փոխանցել էին նաև նամակներով, որոնց մենք կանդրադառնանք ավելի ուշ:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3252 | 0 | 0
Facebook