Loading...

Articles

Երիտասարդներին բախտ է վիճակվել ավարտին հասցնելու 1988 թվականին սկսած մեր սրբազան գործը

22:45, Saturday, 02 April, 2016
Երիտասարդներին բախտ է վիճակվել ավարտին հասցնելու 1988 թվականին սկսած մեր սրբազան գործը

«Հարգելի հայրենակիցներ, այսօր մեր երիտասարդ սերնդին բախտ է վիճակվել ավարտին հասցնելու 1988 թվականին սկսած մեր սրբազան գործը», - photoart.biz կայքի հետ կայացած սահմանին տիրող իրավիճակի մասին զրույցում, իր խոսքում հայտնեց «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» հասարակական կազմակերպության փոխնախագահ, ազատամարտիկ, Տավուշի արծիվ` Սեյրան Չիլինգարյանը:

«Այսօրվանից խնդրում եմ, որպեսզի բոլորս զերծ մնանք քաղաքականությունից, մեկտեղվենք և մեր գիտակ ու հզոր բանակի հետ միասին թուրքին մեկ անգամ ևս ցույց տանք իրենց ծագումնաբանության տեղն ու ձևը», - իր և իր մարտական ընկերների անունից հայտարարեց ազատամատիկը` հավելելով, - «այսօր` ապրիլի 2-ին, երբ լրանում է երիտթուրքերի ներքին գործերի նախարար և Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշային սատկացրած հայորդու` ազգային–ազատագրական շարժման գործիչ, վիրժառու՝ Սողոմոն Թեհլերյանի ծննդյան 119 ամյակը, բոլորին խնդրում եմ, որպեսզի, «քննադատություններից զերծ մնալով, ամենքս մեր կարեցածի չափով մեր մասնակցությունն ունենանք թուրքին վերջնականապես ջախջախելու և մեր պատմական տարածքների տերն ու տնօրենը լինելու գործում»:

Source: photoart.biz
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3073 | 0 | 0
Facebook