Loading...

Articles

ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ

21:20, Saturday, 02 April, 2016
ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ

Ողորմած Աստվա՛ծ պահապան եղիր հայ զինվորներին.
    


    

Հայ զինվորին
    

***

Ծնկի եմ իջել աղերսով անզուսպ
     Ես աղոթում եմ քեզ համար զինվոր:
     Պինդ եղիր զինվո՛ր,
     Եվ հպարտ այնպես,
     Ինչպես ընկերդ, որ ընկավ մարտում,
     բայց ծնկի չեկավ,
     Որ անմահացավ...հավերժ սրբացավ,
     Եվ փառքը դարձավ քո ժողովրդի:
     Բայց չընկնես զինվո՛ր,
     Դու՛ պիտի ետ գաս...
     Դու՛ որ ճրագն ես քո ընտանիքի,
     Դու՛, որ դարմանն ես քո մոր կարիքի,
     Դու՛, որ դարձել հույսը քո ազգի,
     Քո հողի տերը՝այն մի բուռ հողի,
     Որ կռվախնձոր է դարձել կարծես
     տարիներ ի վեր,
     Եվ չի ազատվում մի շա՛ն բերանից՝
     սուրբ նշխարի պես:
     Օրհնվես զինվո՛ր...
     Քեզ վիճակված է պայքարել մարտում,
     Բայց դու մենակ չես՝
     Բովանդակ մի ազգ քեզ հետ հիմա, իր աղոթքներով...
     Մարտնչի՛ր զինվոր,
     Քեզ վիճակված է պայքարել մարտում,
     Մարտնչի՛ր զինվոր,
     Ես աղոթում եմ քո կյանքի համար,
     Մարտնչի՛ր զինվոր,
     Բայց վերադարձի՜ր... բայց վերադարձի՛ր:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
5792 | 0 | 0
Facebook