Loading...

Articles

Քահանան օրհնել է Վրաստանի խանութի Այֆոնները վաճառքը բարձրացնելու համար

12:56, Wednesday, 24 February, 2016
Քահանան օրհնել է Վրաստանի խանութի Այֆոնները վաճառքը բարձրացնելու համար

Վրաստանում բջջային հեռախոսների խանութների ցանցը Թբիլիսիի իրենց խանութներից մեկում այֆոնների վաճառքի աճ է նկատել ամբողջ Apple ընկերությունը քահանայի օրհնելուց հետո: Ըստ iPhone + խանութի կառավարիչ Գեորգի Մաչավարիանիի, սուրբ արարողությունը մեղմել է Այֆոնների մասին «դևի սարք» լինելու մարդկանց մտավախությունները և մտահոգությունները:


    

Մենք շատ հաճախորդներ ունենք, որոնք զերծ են մնում Այֆոն գնելուց այն միակ պատճառով, որ դա, այսպես կոչված, «դևի սարք» է- ասել է նա: Այս մտահոգությունը լուծելու համար, մենք որոշեցինք օրհնել մեր խանութը և ունենալ օրհնված հեռախոսներ: Կարծում եմ, որ վախը, գալիս է Apple-ի լոգոյից, որը մարդիկ, հավանաբար, կապում են Ադամի ու Եվայի կերած արգելված պտղի հետ»:


    

Խանութի ղեկավարությունը արձանագրել և հրապարակել է կադրեր, որտեղ մի քահանա ամբողջ տարածքում սուրբ ջուր է տարածում, իսկ հետո օրհնում Այֆոնների ամբողջ գույքը: Այս տարօրինակ քայլը, կարծես թե, հանգստացրել է տեղական բնակիչներին, ովքեր այժմ ամբոխով գալիս են օրհնյալ հեռախոսները գնելու:


    

«Ես ուրախ եմ լսել, որ խանութի ղեկավարությունը վերջապես որոշել է սրբացնել իր սեփականությունը», - ասել է Աննա Ասլանիշվիլլին, ով օծված iPhone-ի առաջին գնորդներից էր: Իրականում, արձագանքը այնպես դրական էր, որ խանութը նախատեսում է հրավիրել քահանային Այֆոնի հետագա խաութները օրհնելու համար»:


    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3586 | 0 | 0
Facebook