Loading...

Articles

Դրամահավաք 16-ամյա գյումրեցի նկարչուհու կյանքն ու առողջությունը փրկելու համար

22:03, Tuesday, 02 February, 2016
Դրամահավաք 16-ամյա գյումրեցի նկարչուհու կյանքն ու առողջությունը փրկելու համար

Տեր Մակոս քահանա Մանգասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է գրում է. Սիրելինե՛րս, վաղը, ժամը 18.00-ին, Երևանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում (հրապարակի մետրոյին կից) պիտի քարոզեմ «Անդամալույծի բժշկությունը» թեմայով (Մարկոս 2.1-12) և քարոզի ավարտին պիտի կազմակերպվի դրամահավաք լուսավոր ու պայծառ այս աղջնակի համար։
     1999թ Գյումրիում ծնված Գրետա Խաչատրյանը Երևանի Գ. Էմինի անվան թիվ 182 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի է։ Կից ներկայացվող գեղանկարներն իր իսկ ստեղծագործություններն են։
     Ցավալի է, բայց հրաշք այս աղջիկը տառապում է մանկական ուղեղային կաթվածով (ДЦП), որի պատճառով այսօր գրեթե չի կարողանում քայլել և անտանելի ցավեր ունի։
     2007թ-ի ն Երևանում կատարված վիրահատությունը անհաջող է եղել։
     Այսօր անհրաժեշտ երկրորդ վիրահատությունն արդյունավետ կարող է լինել միայն արտերկրում (Գերմանիայում բժիշկները երաշխավորում են, որ Գրետան կքայլի) ։
    
     Վիրահատությունն ու բուժման կուրսերն իրականացնելու համար Գրետային և իր մայրիկին, ով բոլոր դժվարությունների միջով միայնակ է անցել ու մեծացրել այս գեղեցկուհուն, անհրաժեշտ է 20.000 եվրո գումար։
     Միասին մենք կարող ենք լիարժեք կյանքով ապրելու հնարավորությունը տալ Գրետային։

Բանկային փոխանցումներ կարող եք անել հետևյալ հաշվեհամարներին

AREXIMBANK
     AMD 2380026349840200
     USD 2380026349840101

Ստացող՝ Արմինե Խաչատրյան (Գրետայի մայրիկ, հեռախոս. 091552849)

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
2
Dislike
0
2462 | 0 | 0
Facebook