Loading...

Articles

Գաբրիել Շանելը՝ կոշիկների հարմարավետության մասին…

13:18, Sunday, 29 November, 2015
Գաբրիել Շանելը՝ կոշիկների հարմարավետության մասին…
     Chanel բրենդը վերջերս ներկայացրել է իր երկգույնանի հայտնի կոշիկների նոր տարբերակը: Այս առօրյա սև ծայրով կոշիկները կրում էին Բրիջիդ Բարդոն, Կատրին Դենեվը և շատ ուրիշ հայտնի կանայք: Տարիներ շարունակ այս կոշիկների թրենդը չի անհետանում. այստեղից հետևություն, որ սև ծայրով մարմնագույն կոշիկները համադրելի են գրեթե ողջ զգեստապահարանի հետ: Հենց ինքը՝ Գաբրիել Շանելը, այս կոշիկների հարմարավետության մասին խոսելիս՝ նշում էր, որ առավոտյան մենք տանից դուր ենք գալիս մարմնագույն և սև կոշիկներով, կեսօրին ճաշում ենք դրանցով, երեկոյան՝ գնում կոկտելային երեկոյի. այս կերպ մենք առավոտից մինչ երեկո էլեգանտ տեսք ունենք: Այդ պատճառով բրենդը այս տարի ներկայացրել է հայտնի կոշիկների նոր տարբերակը:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
4234 | 0 | 0
Facebook