Loading...

Articles

Սուրիկ Խաչատրյանի որդին Նախարար՞

14:13, Friday, 27 November, 2015
Սուրիկ Խաչատրյանի որդին Նախարար՞
     Էս մեր ազգը վերջը չսովորեց իր արժեքներին, տաղանդներին եվ հազվագյուտ ունակություններ ունեցող մարդկանց ըստ արժանվույն գնահատել: Համացանցից տեղեկացա, որ Սուրիկ Խաչատրյանի որդուն Հայանտառի փոխտնօրենի պաշտոնին են նշանակել: Այ տնաշեններ, էս ինչ՞ մի պաշտոն էր, որ մի հատ էլ սկսել եք նախանձից չարախոսել: Վերջապես մեր պետությունը ուշքի է եկել եվ թույլ չի տալիս, որ «դատական սխալի» պատճառով իր երիտասարդ սերնդի ներկայացուցիչները հայտնվեն ճաղավանդակներից այն կողմ: Անհարմար էր, որ այս տղային առաջարկեցին այսպիսի ցածր պաշտոն: Նա ամենաքիչը արժանի էր Արդարադատության փոխնախարարի, ՀՀ Գլխավոր Դատախազի խորհրդականի, կամ ՀՀ նախագահի Մարդասպանությունների կանխարգելման եվ բացահայտման գծով խորհրդականի պաշտոններին: Նման ցածր պաշտոնի նշանակումը եվ նման անհարգալից վերաբերմունքի անժանացնելը հարիր չէր մեր ազգի ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՈԿՏՈՐԻ բարձր տիտղոսը կրող մարզպետի բարձրաշխարհիկ ընտանիքի օրնակելի զավակի նկատմամբ: Մեր պետությունը պետք է նման «անմեղ» երիտասարդներին խրախուսի ավելի բարձր ու ազդեցիկ պաշտոնների նշանակմամբ: Լավ կլիներ, որ այս տղային հաջորդ տարի մեր Անկախության օրվա առիթով երկրի նախագահը շնորհեր «տարվա լավագույն եվ օրինակելի» երիտասարդ կոչումը, որ մնացած դաստիարակված եվ իրենց քրտինքով աշխատող տղաներն էլ տեսնեն, թե ինչպիսին՞ պետք է լինի իսկական ՀԱՅ ՏՂԱՆ: Ես կարծում եմ, որ նրան պաշտոնի նշանակմամբ մեր պետությունը լուծում է երկրում առկա գործազրկության խնդիրը, միայն թե հարց է, մարդասպանության մեջ մեղադրվող բոլոր կասկածյալներին կապահովեն նման բարձր պաշտոններով, թե միայն «խիստ կարիքավորներին»: Ինչեվէ, մեր երկիրը կամաց-կամաց խելքի է գալիս եվ թույլ չի տալիս, որ Սուրիկ Խաչատրյանի «անմեղ» տղայի նման երիտասարդները անհիմն տեղը գնան - կորեն խոնավ բանտերի պատերի մեջ: Այ սա Պետություն է, այ սա Արդարադատություն է, մարդ այսպիսի երկրում պիտի ապրի, որ կյանքը լինի գնահատված:
     ՀԳ.Սպասենք այս երիտասարդի պաշտոնի բարձրացմանը եվ գուցե մենք պատիվ ենք ունեցել ճանաչելու վաղվա նախարարին կամ նախագահին՞:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3439 | 0 | 0
Facebook