Loading...

Articles

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆ ՈՒՆԻ ՄԵՐ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔԸ

17:52, Saturday, 21 November, 2015
ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆ ՈՒՆԻ ՄԵՐ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔԸ
    

    

Արամ Հակոբի Հակոբյանը ծնված 1974 թվականին, ապրում է Արմավիրի մարզի գյուղ Գայում, Խաչատրյան փողոցի 4/1տանը: Արամ Հակոբյանը Արցախյան պատերազմի մասնակից և 2-րդ կարգի հաշմանդամ է: Տառապում է շիզաֆրենիայով, ստանում է հոգեմեդ դեղեր, ժամանակ առ ժամանակ բուժում է ստանում Զինվորական կայազորի հիվանդանոցում: Տունը, որտեղ ապրում է Արամն իր ծեր ծնողների և քրոջ ու նրա որդու հետ կառուցել են Պաշտպանության նախարարության կողմից տրամադրված գումարով: Այն բավարարել է միայն կանգնեցնելու տան պատերը՝՝բետոնահատակ և չսվաղված պատեր, սակայն ջերմությամբ լի տուն: Արամը հանուն մեզ զրկված է նաև ամուսնանալու հնարավորությունից, որովհետև օգտագործում է հոգեմետ դեղեր: ԱՅՍՕՐ ՆՐԱՆՔ ՈՒՆԵՆ ՏԱՆԻՔԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԽՆԴԻՐ, կարծում եմ, եթե համախմբվենք կարող ենք օգնել Արամի ընտանիքին ունենալու կտուր: Ձմեռը մոտ է, անձրևն արդեն հասցրել է տեղը տեղին խոնավեցնել տունը: Սիրելի հայրենակիցներ Արամ Հակոբյանի անունով ՎՏԲ բանկում բացվել է հաշվեհամար1601700313357 ՀՀ դրամ: Կարող եք զանգել հետևյալ հեռախոսահամարներին՝+37493608456, +37455608455, +37491608456: Հայրը՝Հակոբ, մայրը՝ Էսթեր, քույրը՝Արմենուհի:


    

    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
3401 | 0 | 0
Facebook