Loading...

Articles

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ ՃՇՄԱՐԻԸ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ

22:55, Friday, 08 February, 2013
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ ՃՇՄԱՐԻԸ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ
     Այն որ Հովհաննես Գրիգորյանը անկախության շրջանի լավագույն բանաստեղծներից էր, ոչ ոքի համար գաղտնիք չէ: ԵՎ մեր բոլորի արդար պահանջն էր որ նա իր վերջնական հանգրվանը գտնի Կոմիտասի անվան պանթեոնում, մեր մեծերի կողքին: Բայց քանի որ դա որոշում են իշխանությունները, ամենինչ գլխի վրա շուռ է գալիս: Մենք գիտենք թե քանիսն են իշխանավորներից, գիրք կարդում, կամ առհասարակ քանիսն են գիտակցում թե ի՞նչ ասել է գիրք, վիճակն իրոք մտահոգող է: Իշխանությունները այնքան էլ լավ վերաբերմունք չունեն դեպի ճշմարիտ մտավորականը: Իշխանավորները սիրում են քաղաքականացված մտավորակա կոչեցյալներին, որի վկայում են վաստակավոր արտիստի կոչում ստացած այն տղաներն ու աղջիկները, որոնք արժանացան այդ կոչմանը, կուսակցական հանրահավաքներին, երգելու համար միայն: Եվ դեպի մտավորականը, ներկայիս իշխանությունների վերաբերմունքից, հետո լսելով նրանց խոսքերը թե ցանկանում են երկրում տեսնել ուսյալ երիտասարդություն, զավեշտ է թվում: Գուցե նրանք ուզում են որ այսուհետ Կոմիտասի անվան պանթեոնում հայ մեծերի կողքին, հանգչեն քաղաքական գործիչները, որը անտանելի կդառնա այնտեղ հանգչող մեծանուն հայերի համար: Վերջում ավելացնենք որ Հովհաննես Գրիգորյանը հավերժ կապրի իր բանաստեղծություններում, և գալիք սերունդները ամեն անգամ բացելով նրա գրքերը, կտեսնեն ու կճանաչեն, երբեք չմեռնող, ու այդ խոսքը գալիք սերունդներին փոխանցող իր երկրի արժանավոր քաղաքացուն, և մեծ պոետին:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3813 | 0 | 0
Facebook