Loading...

Articles

Շուշի - Բանգլադեշ

12:54, Tuesday, 03 November, 2015
Շուշի - Բանգլադեշ

Նոյեմբերի 1-ից 4-ը կրթական փոխանակումների ծրագրով կրթահամալիրի դպրոցները ընդունել են Ստեփանակերտի Ա. Սախարովի անվան թիվ 8 միջնակարգ և Շուշիի Դանիել Ղազարյանի անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված դպրոցների սովորողների ու դասավանդողների խմբերին: Խմբերից յուրաքանչյուրի համար կազմվել է ընդունելության ծրագիր, որով նրանք կծանոթանան հեղինակային կրթական ծրագրերին, 2015-2016 ուսումնական տարվա օրացույցով որոշված ստուգատեսներին և տոներին, կրթահամալիրի սովորողների հետ կսկսեն ուսումնական նախագծեր, միասին կզբոսնեն Երևանում, կմարզվեն, կխաղան...

Այսօր՝ նոյեմբերի 3-ին, ժամը 14: 30-ին հրավիրում ենք մասնակցելու Երաժշտական հանդիպում Շուշիի Դանիել Ղազարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի սաների և դասավանդողների հետ համատեղ համերգին:

Հասցե՝ ՀԱԹ, Ա. Բաբաջանյան 25, Մայր դպրոց, «Սեբաստիա» համերգասրահ

Source: mskh.am
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4991 | 0 | 0
Facebook