Ռեյմոնդ ընդ Քո
Մեղրը բնության մեծագույն պարգևն է մարդուն: Այս հրաշագործ, առողջարար ու համեղ մթերքը օգտակար է բազմաթիվ հիվանդությունների կանխարգելման և բուժման համար: Մեղվաբուծությունը, քաղաքակրթության առաջընթացին զուգահեռ, այսօր մեծ զարգացում է ապրում: Հայաստանում ևս մշակվում են տարբեր եղանակներ մեղվաբույծների համար ագրոբիզնեսի այս ոլորտն առավել գայթակղիչ դարձնելու ուղղությամբ: Այս առումով մեր երկրում մեղվաբուծության առաջընթացին մեծապես նպաստեց Ռեյմոնդ ընդ Քո ընկերությունը, որը հանդիսանում է աշխարահռչակ Զագռոսքյանդու կազմակերպության բացառիկ, պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, Վրաստանում, Ուկրաինայում և Ռուսաստանում: Արդեն չորս տարի է Ռեյմոնդ ընդ կո ընկերությունը Հայաստանում ներկայացնում է եռաշերտ պլաստմասե մեղվափեթակներ, որոնք իսկապես նոր խոսք են մեղվաբուծության ոլորտի տնտեսվարողների համար: Արմպրոդէքսպո 2015 ցուցահանդեսի մասնակցությունը ընկերության համար հրաշալի առիթ էր, որպեսզի ևս մեկ անգամ այս մեղվափեթակները ներկայացվի հանրությանը: Ի տարբերություն փայտե կամ ապակեմանրաթելային փեթակների, նրանք ունեն բազմաթիվ ընդգծված առավելություններ. այս փեթակները բավականին մեծ են ու հարմարավետ, հերմետիկ են, ունեն բարձր խոնավադիմացկունություն, ինչի շնորհիվ կանխվում են մեղուների բազմաթիվ հիվանդություններ: Փեթակների ներսում կա ջերմամեկուսիչ թաղանթ, որի շնորհիվ ձմռանը տաք է լինում, իսկ ամռանը հով: Փեթակներն ունեն օդանցքներ, որոնց շնորհիվ ներսում ջերմաստիճանը միշտ կայուն է: Ախտահանումը շատ հեշտ է կատարվում, քանի որ փեթակները լվացվում են: Ի տարբերություն փայտե փեթակների այս փեթակները երեք անգամ ավելի թեթև են, ինչի շնորհիվ նրանց կարելի է հեշտությամբ տեղափոխել, ինչպես նաև ձմռանը կարելի է թողնել ձյան տակ: Կարելի է տեղադրել մեկը-մյուսի վրա` տարածքը խնայելու համար: Փեթակները զերծ են ճեղքերից ու անցքերից, ուստի վնասատու միջատները չեն կարող մուտք գործել փեթակ, վնասել մեղուներին և մեղրը: Փեթակներն ունեն նաև մեղուների գունաճանաչման բնազդին համապատասխան գույներ, այսպիսով գրավում են նրանց ուշադրությունը և առավել թեթևացնում մեղվապահի աշխատանքը, ինչպես նաև նրանց ամեն տարի ներկելու անհարժեշտություն չկա: Այս փեթակները բազմաթիվ առավելությունների շնորհիվ օգնում են մեղուներին ավելի շատ փոշոտել և ավելի մեծ քանակությամբ մեղր արտադրել: Այստեղ նաև ներկայացված էր ընկերության մյուս առաջարկները՝ գյուղատնտեսական և այլ տարբեր նպատակների համար նախատեսված պլասմասե արկղերի մեծ տեսականին:
Ռեյմոնդ ընդ Քո ընկերության այս պլասմասե եռաշերտ մեղվափեթակներն այսօր արդեն լայն կիրառություն են գտել ամբողջ քաղաքակիթ աշխարհում մեղուների ու մեղվապահի համար ապահովելով բարենպաստ պայմաններ և որակյալ արտադրանք: