Loading...

Articles

Էլեկտրաէներգիայի արժեքի որ մասն է Ձեր փոխարեն վճարում պետությունը

00:33, Thursday, 17 September, 2015
Էլեկտրաէներգիայի արժեքի որ մասն է Ձեր փոխարեն վճարում պետությունը
    

    
    
Օգոստոս ամսին սպառած էլեկտրաէներգիայի դիմաց վճարում կատարելուց հետո քաղաքացիները անդորրագրի վրա կարող են տեսնել, թե իրենց ծախսած էլեկտրաէներգիայի արժեքի որ մասն է վճարում պետությունը:

Այսօր եղանք երեւանյան բանկերում եւ փոստային բաժանմունքներում, որտեղ նախորդ օրվանից քաղաքացիները վճարումներ են կատարում:

Բանկերի աշխատակիցները քաղաքացիներին ասում են վճարման ենթակա գումարը՝ նախկին սակագնով: Իսկ թե որքան գումարն է սուբսիդավորել պետությունը՝ նրանք տեսնում են անդորրագրի վրա: Սպառողներն իրենց անդորրագրի վրա հնարավորություն ունեն տեսնելու նաեւ ծախսած էլեկտրաէներգիայի արժեքը՝ նոր սակագնով, ինչպես նաև հաշվիչի ցուցմունքները: Անդորրագրի վրա առանձին նշվում է նաեւ բաժանորդի կողմից վճարման ենթակա գումարը:

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին` հունիսի 17-ին ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։

Կառավարությունը առայժմ փոխհատուցելու է ազգաբնակչության և ՓՄՁ–ների ծախսած էլեկտրաէներգիայի թանկացումը։ Սակագների սուբսիդավորումը կշարունակվի մինչեւ տենդերով ընտրված խորհրդատվական Deloitte & Touche CIS ընկերությունը կավարտի աուդիտը եւ կներկայացնի էլեկտրաէներգիայի թանկացման հիմնավորվածության վերաբերյալ իր գնահատականը։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4016 | 0 | 0
Facebook