Loading...

Articles

համահայկական փառատոնը հյուրընկալվեց նաև Վանաձորում

18:58, Tuesday, 03 July, 2012
համահայկական փառատոնը հյուրընկալվեց նաև Վանաձորում

Այս տարի Հայաստանի Հանրապետության Սփյուռքի և Հայաստանի Հանրապետության նախագահի բարձր հովանու ներքո իրականացնում է «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը:Փառատոնի նպատակններն են Հայաստան Սփյուռք կապերի և համագործակցության հնարավորությունների ընդլայնումը, հայ մշակույթի և մշակութային գործունեության պահպանման ու զարգացման նպաստումը, Հայաստանի և Սփյուռքի կապերի խորացմանը համատեղ ծրագրերի մշակմանը և իրականացմանը սատարելը : «Իմ Հայաստանը»համահայկական փառատոնի պարարվեստի օրերի շրջանակներում հունիսի 2 –ին Վանաձորի Շառլ Անձնավուրի անվան մշակույթի պալատում հյուրընկալվել են Վրաստանից, Ջավախքից, Ռումինիայից, Նիժնի Նովգորոդից և Իրանի Իսլամական Հանրապետությունից : Նիժնի Նովգորոդի հայ համայնքի Նաիրի պարային համույթի պարուսուց Անահիտ Սարիբեկյանը մեզ տեղեկացրեց, որ «Իմ Հայաստան» » համահայկական փառատոնի շրջանակներում համերգներ պետք է ունենան տարբեր երկրներներից, տարբեր համայնքների հայկական պարի խմբեր և երգչախմբեր : Ըստ Անահիտ Սարիբեկյանի միջոցառման նպատակն է ՝«կոչ անել երեխաներին ու ծնողներին, որ գան պատմական Հայաստան ծանոթանան սեփական հայրենիքի և լեզվի հետ »: Հունիսի 29 -ից մինչև հուլիսի 10-ը հայտարարված է պարարվեստի օրեր, այդ օրերում համերգներ պետք է ունենան տարբեր մարզերում :Փակումն ու բացումը կատարվելու է երևանում :Բացումը արդեն տեղի է ունեցել Կասկադում, իսկ փակումը տեղի կունենա Սունդուկյանի անվան պետական թատրոնում :Երեխաները հիմնականում սփյուռքից էին նրանց հաջողվեց Լոռվա հանդիսատեսին մեծ հիացմունք պատճառել:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5345 | 0 | 0
Facebook