Loading...

Articles

ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ՊԱՐԸ

04:28, Wednesday, 03 June, 2015
ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ՊԱՐԸ
    
Ազգը ապրում է իր լեզվով և մշակույթով: Տարիներ շարունակ մեր մաքրեմաքուր հայերենը ողողված է եղել օտար լեզուներով, արվեստը լի օտարամոլությամբ: Եվ ի ուրախություն հայ ազգի, մենք զարթոնք ենք ապրոմ: Սերունդներն այսօր ավելի հայեցի են քան խորհրդային տարիների երիտասարդությունը;Որքան մեծ եղավ ուրախությունս, երբ արվեստի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը Կրթության և Մշակույթի նախարարությանը առաջադրեց մի ծրագիր, որով պետք է դպրոցներում ուսումնասիրվեր ազգային երգ ու պար առարկան, բարեբախտաբար այն ընդունվեց և ակնհայտ է սերունդների ոգևորությունը, երբ պարում են մեր ազգային պարերն, իրենց իսկ երգերի ներքո: Վերջապես արթնացավ հայի տեսակը;Տաս տարուց ի վեր Գագիկ Գինոսյանը «Կարին» ավանդական երգի -պարի խմբով Կասկադում և Նարեկացի մշակույթային կենտրոնում ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը ազգային երգ ու պարի բաց դասեր Է անցկացնում և մարդկանց հոծ բազմությունը ապացուցում է այն, որ նրանք սպասում են այդ օրվան: 31.05.15 հերթական պարի բաց դաս անցկացվեց քաղաք Աբովյանում թիվ համար 2 դպրոցում «Սերունդների պարը» խորագրով;Հուժկու երաժշտության ներքո աբովյանցիները կամաց կամաց հավաքվեցին դպրոցի բակում: Ազգային պարով կարինցիներին դիմավորեցին դպրոցի սաները, իսկ ազգային պարը նրանք սովորել էին հենց դպրոցում: Կարինցիների հետ էին ազգային պարերի սիրողական խմբերը «՝Լեռնապար» , «Արեգ» , «Մենք»: Մինչ ուշ երեկո հնչում էր զուռնեն և զարկում էր Յարխուշտեն: Վերջում պարոն Գինոսյանը դպրոցականներին գրքեր և պարուսուցման տեսաերիզներ նվիրեց, իսկ երեխաներն էլ իրենց կողմից պատրաստված ժամացույց նվիրեցին պարոն Գինոսյանին: Աբովյանցիները հյուրերին ճանապարհեցին կրկին հյուրընկալելու ակնկալիքով: Ճիշտ է, որ ազգն ապրում է իր լեզվով և մշակույթով:

     :
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3022 | 0 | 0
Facebook