Loading...
Logo

Subscribe to the news feed

Articles

ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ՏՈՆԸ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ՉՄԱՏՆՎԵՑ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ

19:56, Friday, 22 June, 2012
ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ՏՈՆԸ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ՉՄԱՏՆՎԵՑ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ

Հունիսի 22 –ին Վանաձորի Շառլ Անձնավուրի անվան մշակույթի պալատում կազմակերպվել էր միջոցառում նվիրված բուժաշխատողի օրվան : Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը և Լոռու մարզի հիվանդանոցների բուժաշխատողները : Բուժաշխատողներից շատերը ստացան պատվոգրեր : Նրանք ոչ միայն պատվոգրեր ստացան, այլ նաև բազմաթիվ շնորհավորանքներ և ջերմ խոսքեր : Այսօր մարզի առողջապահության բնագավառում զբաղված է 2014 մարդ, որից 445 –ը բժիշկներ են, իսկ 1042 –ը միջին բուժաշխատողներ:Բուժաշխատողների համար հնչեցին երաժշտական կատարումներ, ինչպես նաև նրանց ժպիտ պարգևեց երկիծաբան Սամվել Խլղաթյանը : Չնայած այդ բարդ ու դժվարին աշխատանքի բուժաշխատողները հօգատարությամբ իրենց պարտքն են կատարում ազգի առջև:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4458 | 0 | 0
Facebook