Loading...

Articles

Ուր ձեր գանձերն են, այնտեղ և ձեր սրտերը կլինեն. Խոկման արարողություն

20:27, Friday, 15 May, 2015
Ուր ձեր գանձերն են, այնտեղ և ձեր սրտերը կլինեն. Խոկման արարողություն
     Սույն ամսի 19-ին` երեքշաբթի օրը, ժամը 18: 30-ին, քաղաքամայր Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում տեղի կունենա Խոկման արարողություն: Խոկման արարողության ընթացքում «Ուր ձեր գանձերն են, այնտեղ և ձեր սրտերը կլինեն» թեմայով քարոզ կխոսի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ Քահանա Խաչատրյանը: Խոկման մասնակիցներս Մայր Եկեղեցու «Հավատամք» երգչախմբի հոգեզմայլ երգեցողության ներքո համատեղ կաղոթենք մեր երկրի և Եկեղեցվո զորացման, խաղաղության և գործոց հաջողության համար: Թող Աստված օրհնի, պահի ու պահպանի ամենքիս. Ամեն:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
2257 | 0 | 0
Facebook