Loading...

Articles

100 մետրանոց Եռագույնը Ստեփանակերտում. Ֆլեշմոբ-ակցիան արցախում

10:09, Thursday, 09 April, 2015
100 մետրանոց Եռագույնը Ստեփանակերտում. Ֆլեշմոբ-ակցիան արցախում
    
Ապրիլի 6-ին «Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության աջակցությամբ, Արցախյան Ստեփանակերտ քաղաքում տեղի ունեցավ «Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամի հերթական Ֆլեշմոբ-ակցիան, նվիրված Մեծ Եղեռնի 100 ամյա հիշատակին:
Ապրիլի 6-ի կեսօրին Ստեփանակերտ քաղաքի մատույցներում, «Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամի նախագահ, Արխացյան Ազատամարտի մասնակից, ֆոտոլրագրող Սրապիոն Գևորգյանին, մի խումբ արցախցի երիտասարդների հետ միասին դիմավորեց «Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Սուսաննա Պետրոսյանը:

    
«Մենք ենք, մեր սարերը» հանրահայտ հուշարձանի առջև մեկնարկեց ֆլեշմոբ ակցիան, որի ընթացքում Երիտասարդները պարզեցին Մեծ Եղեռնի 100 ամյակի խորհուրդը կրող 100 մետր երկայնք ունեցաղ Հայոց Եռագույնը և 100 վայրկյան լռությամբ հարգեցին Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

    
Հավելենք, որ դեռևս 1967 թվականին կարմիր տուֆից կառուցված «Մենք ենք, մեր սարերը» արձանը, որը շատերին հայտնի է որպես «Պապիկ-տատիկ»` խորհրդանշում է արցախյան հողի և ժողովրդի արմատների միջև արյունակցական կապը` միաձուլվածությունը: Հուշարձանն իրենից ներկայացնում է ուս-ուսի տված, հպարտ կեցվածքով ու սևեռուն հայացքով, ավանդական տարազ հագած տարեց ղարաբաղցի ամուսինների: Արձանի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ այն պատվանդան չունի` կարծես լեռնաբլուրը ճեղքվել է, և նրանք այդ ճեղքից բարձրացել, կանգնել են` ոտքերը ամուր դրած հայերի հողի վրա։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
8801 | 0 | 0
Facebook