Mediamag.am-ը գրում է.
Կանայք և աղջիկները ունեն իրենց գաղտնիքները, իրենց հնարքները: Բայց կան հնարքներ, որոնք նրանք երբեք չեն ուզենա բացահայտել և որոնց մասին սովորաբար լռում են: Եվ այսպես.
1. Կանացի բնազդ գոյություն ունի:
Նա իրոք զգում է ինչու ես դու երերում, նախքան նրա հարցին պատասխանելը՝ թե ինչպես է իրեն զգում ղեկավարի քարտուղարուհին:
2. Ամեն մի աղջիկ համոզված է՝ իր բոլոր նախկին բոյֆրենդերը հույս ունեն, որ մի օր նա ետ կվերադառնա նրանց մոտ: Եվ հույսով սպասում են այդ օրվան:
3. Երբ աղջիկը սկսում է խոսակցությունը խոսքերով. «դու իրոք շատ լավ տղա ես…» ՝ կարող ես առանց մտածելու հավաքել իրերդ:
4. Ավելի մեծ էնտուզիազմով աղջիկը կարձագանքի «փորսուղիկին», քան «փիսիկին» կամ «փոքրիկին»:
Որքան էկստրավագանտ է մականունը, այնքան քիչ է հնարավորությունը, որ դու այն շռայլել ես այլ աղջիկների:
5. Եթե նա հետաքրքրվում է քո սիրած ֆուտբոլիստի անունով, դա ամենևին էլ սպորտի հանդեպ միամիտ արթնացած սիրո արդյունք չէ: Իրականում նա փորձում է գտնել քո էլեկտրոնային փոստի գաղտնաբառը:
6. Հարաբերության սկզբում նա շատ քիչ սեթևեթում է ընկերներիդ և գործընկերներիդ հետ:
Դա արվում է այն պատճառով, որպեսզի նրանց մոտ ցանկություն առաջանա քեզ ասել. «շատ լավ աղջիկ է, հանկարծ ձեռքիցդ բաց չթողես»:
7. Առաջին ժամադրությանը՝ նա պատրաստ է ներել գումարի պակասը կամ ոչ սափրված լինելդ, բայց ոչ երբեք ձանձրույթն ու երևակայության բացակայությունը:
8. Կանայք գնահատում են հիշարժան ամսաթվերը:
Ամենահիշարժանները՝ բնականաբար նրանք են, որոնց մասին դու մոռացել ես:
9. Նա միշտ գնահտում է քեզ:
Եվ կարող է հիսաթափվել, եթե դու մի օր հեռանաս նրա տղամարդու կերպարի պատկերացումներից: