Loading...

Articles

Արդեն ավիատոմսեր են կեղծում ու վաճառում

19:07, Sunday, 20 January, 2013
Արդեն ավիատոմսեր են կեղծում ու վաճառում

Կենտրոն և Նորք-Մարաշի համայնքների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Մարիամ Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործը:
    
     Վերջինս մեղադրվում է նրանում, որ խարդախությամբ գումար հափշտակելու դիտավորությամբ, չարաշահելով Լեռնիկ Գուրգենի Եսայանի վստահությունը վերջինիս ներկայացել է որպես ավիատոմսերի առուվաճառքով զբաղվող գրասենյակի աշխատակից և Երևան-Սիմֆերոպոլ-Երևան ուղղությամբ ավիատոմսեր տրամադրելու պատրվակով Լ.Եսայանից 2012թ. հունիս ամսին Երևան քաղաքի Կոմիտաս 28 հասցեում գտնվող «Երկիր» ՍՊԸ-ի գրասենյակում վերցրել է 180.000 ՀՀ դրամ գումար, այնուհետև իր նկատմամբ վստահությունը ամրապնդելու, ինչպես նաև հանցավոր դիտավորությունը քողարկելու նպատակով տվել է իր կողմից համակարգչային եղանակով պատրաստված էլեկտրոնային կեղծ ավիատոմս և չկատարելով խոստումը խարդախությամբ տիրացել է նշված գումարին:


     Մ. Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:


     Մեղադրանքը դատարանում պաշտպանվում է Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազության կողմից:
    
     Իրավաբան.net

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
8445 | 0 | 0
Facebook