Loading...

Articles

Բազմակետեր

12:28, Wednesday, 20 August, 2014
    
Ու կետերի մեջ ես ամենից շատ
Սիրում եմ հենց ա՜յս կետերը՝ «...» ,
Քանզի կետերն այդ գիտակ են անչափ,
Քանզի կետերն այդ անշունչ, անմարմին,
Շունչ ու մարմին են տալիս մեր խոսքին,
Կյանքին, գործերին...
Անվերջ մի ընթացք՝ դեպ հավերժություն...
Հենց ա՜յս կետերը՝ բազմակետերը՝
Ամեն մի կետը մի դա՜ր է կարծես,
Մի հազարամյա՜կ, մի՜... անվերջություն:
Քանզի հենց նրանք՝ բազմակետե՜րը,
Ստիպում են հուսալ, սիրել ու ապրել,
Ստիպում են... սպասե՛լ,
Գոնե՜... մի վայրկյան, գեթ մի ակնթա՜րթ,
Ստիպում են շնչել,
Բայց և շնչահեղձ ընկնել գետնին:
Ստիպում են, գուցե... խնդրում են
Հավատալ իրենց՝
Զորությանն իրենց երեք կետերի,
Որպես սրբություն՝ սուրբ երրորդություն,
Հավատալ նրան՝ ում հավատում ես,
Ու սպասել նրան՝ ում դեռ սպասում ես,
Ու սիրել նաև՝
Ակնկալելով «հա» -ն ու «չէ» -ն նրա,
Ու ես սիրում եմ հենց ա՜յս կետերը՝ «...» ,
Որոնք հընթացս դեպ հավերժություն՝
Տանում են մեզ էլ իրենց կետերի վարարուն գետով:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4472 | 0 | 0
Facebook