Loading...

Articles

Թույլ նյարդեր ունեցող մարդկանց՝ չդիտել (16+)

22:34, Monday, 18 August, 2014
     Հանցագործություն է տանջամահ անել կենդանիներին, որոնք պարզապես փորձում են գոյատևել: Ինչո՞ւ պետք է կենդանիները, որոնք արդեն բարձր գին են վճարել մեր հարմարավետ կեցության համար, ենթարկվեն անասելի դաժանությունների տանջանքների, ծեծի ու անգամ հրկիզման: Հյուսիսային Հնդկաստանի Ութարախանդ նահանգում ընձառյուծի՝ կենդանի այրման զարհուրելի ու բարբարոսական տեսարանը «Greenpeace» -ի կողմից բնապահպանական հատուկ ստորագրահավաքի կազմակերպման պատճառ հանդիսացավ: Մենք՝ մարդիկ, փոխարենը պահպանենք կենդանիներին, սպանում ու այրում ե՞նք նրանց, սա ի՞նչ բարբարոսություն է: Մենք արդեն խլել ենք կենդանիներից իրենց բնակավայրերի մեծ մասը, ստիպել նրանց լքել իրենց տները: Միացի՛ր ստորագրահավաքին, աջակցիր բնապահպանությանը: Որքան շատ մարդ մտահոգված լինի այսպիսի խնդիրներով, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ որոշում կայացնող մարդիկ չեն թույլ տա նման դաժանություններ: Յուրաքանչյուր ոք, ով միացել է ակցիային, ևս մեկ քայլով ավելի է մոտեցնում հաջողությունը:
     © Առլեն Շահվերդյան, 18.08.2014
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5094 | 0 | 0
Facebook