Loading...

Articles

Կկայանա Այվազովսկու վրձինը վերականգնել պատրաստվող հայուհու ցուցահանդեսը

19:31, Wednesday, 30 July, 2014

Սույն թվականի օգոստոսի 1-ին` ժամը 14.00-ին, "Հայ Արտ" արվեստի կենտրոնում (Մաշտոցի պող. 7ա) կկայանա ռուսաստաբնակ հայ նկարչուհի Նարի Յանի (Նարինե Աղաջանյան) "Վերականգնելով արժեքները" խորագրով անհատական ցուցահանդես-վաճառքը:

Երիտասարդ նկարչուհին ցուցահանդեսից գոյացած միջոցներով որոշել է վերականգնել Հովհաննես Այվազովսկու հուշարձանի տարիներ առաջ գողացված վրձինը: Մոտավոր հաշվարկներով բրոնզաձույլ վրձնի պատրաստումն ու տեղադրումը կարժենա 80-90 հազար դրամ: Նարի Յանը մտադիր է նաև տեսանկարահանող սարք տեղադրել հուշարձանի մոտ, որպեսզի նման վայրագությունները հետագայում բացառվեն: Հիշեցնենք, որ երկու տարուց ավել է, ինչ աշխարհահռչակ հայ ծովանկարչի հուշարձանը Երևանի կենտրոնում կանգնած է առանց վրձնի, կամ ավելի ճիշտ` կոտրած վրձնի մնացուկը ձեռքին:

Նկարչուհու աշխատանքներում պատկերված են հայրենքի եկեղեցիներն ու տեսարժան վայրերը: Փաստորեն յուրաքանչյուր անհատ կամ կազմակերպություն` գնելով ներկայացված աշխատանքներից, կարող է դառնալ աշխարահռչակ հայ ծովանկարչի վրձնի վերականգնողը: Ցուցահանդեսին հրավիրված են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, մի շարք բարձրաստիճան հոգևորականներ, գործարարներ և պաշտոնյաներ:

Սիրով հրավիրում ենք բոլոր հետաքրքրված անձանց ներկա գտնվել ցուցահանդեսի բացմանը` սպասվում է գեղեցիկ երաժշտություն, հյուրասիրություն և իհարկե հաճելի մթնոլորտ:


    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3860 | 0 | 0
Facebook