Loading...

Articles

Ուզում եմ Եվրոպա գնամ, որ կարճ շորտ հագնեմ կամ եվրոպական արժեհամակարգը մեր կյանքում:

05:45, Saturday, 12 May, 2012
Ուզում եմ Եվրոպա գնամ, որ կարճ շորտ հագնեմ կամ եվրոպական արժեհամակարգը մեր կյանքում:
     Ինչ է նշանակում 21-րդ դար:Հարցի պատասխանը թերեւս ընկած է տարբեր ազգերի, մտածողության, կրոնական դավանանքի ու մշակույթի բուն էության հիմքում:Իսկ ինչպիսին պետք է լինը մարդը 21-րդ դարում, որպեսզի չանտեսվի, կարողանա առաջ գնալ ու լինի զարգացած:Դե իհարկե`նախեւառաջ ժամանակակից, ընթանա ժամանակին համընթաց:Որոնք են առավել զարգացած ու հզոր պետությունները եւ որն է ըստ նրանց ժամանակակից մարդու տեսակը:Մարդ ով կարող է լինել համասեռամոլ, չլինելու դեպքում պարտավոր է ընդունել նրանց իբրեւ սովորականի, մարդ ով բացարձակ ազատ է իր մտածողության մեջ, ով իրավասու է ընդունելու ցանկացած կրոն, մարդ որի արժեհամակարգը բաղկացած է հիմնականում նյութականից... : Որոնք են այդ երկրները`ԱՄՆ, եվրոպական մի շարք երկրներ:Վերջերս Դանիայում համասեռամոլ զույգը անգամ ամուսնացավ եկեղուցու պատերի ներսում:Տրամաբանական է, որ հզոր եւ հարուստ պետությունները կարող են իրենց կամքն ու ցանկությունը թելադրել մնացած այլ երկրներին, ինչնել մեծ սիրով ու անխնա անում են:Վստահ եմ, որ հատկապես ամերիկյան ֆիլմերում ու առհասարակ լսած կլինեք`«կյանքը մի անգամ է տրվում ու պետք է վայելել նրա ամեն մի վայրկյանը » նախադասությունը:Առաջին հայազքից իսկապես գեղեցիկ ու հաճելի արտահայտություն է, մանավանդ, որ այն շատ կարճ է:Բայց միթե ամենինչ այդքան պարզ է:Եկեք անկեղծ լինենք`խոստովանելով, որ եկեղեցի գնալը, աղոթք անելը, հայրենասիրության այլ արժեքների մասին մտածելը, անգամ մի ծառ տնկելը այն վայրկյաններն են, որ ավելի շուտ են գալիս, քան օրինակ առաջին հնարավոր առիթի դեպքում սեքսով զբաղվել, տարբեր ակումբներում ինքնամոռաց զվարճանալը, սոց կայքերում լաիք անելը եւ այլն:Իհարկե զվարճանալ եւս պետք է, բայց միթե դա է կյանքը վայելելը, չէ որ գրեթե էլ ժամանակ չի մնում հոգեւոր արժեքների համար:Հիշեցի մեծ վարպետ Ավետիք Իսահակյանի խոսք`«Ես ձեզ ասում եմ կգա հոգու սով»:Գաղտնիք չէ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները համարվում է մոլորակի ամենաազատ ու դեմոկրատ երկիրը, սակայն ինչ ազատության մասին է խոսքը:Այն ազատության, որի կինեմատոգրաֆիան, մշակույթը հիմված է պոռնոգրաֆիայի, ագրեսիայի վրա:Եթե նրանք ներկայիս ամենազարգացած երկրնեն ու մենք նույնպես ուզում ենք զարգանալ, ապա պարտավոր ենք գնալ նրանց հետքերով, եթե եվրոպացին նյութապաշտ է, համասեռամոլ ապա մենք էլ պետք է դառնանք էդպիսին, եթե եվրոպացին, ամերիկացին հագնվում է չափազանց բաց, ապ մենք էլ պետք է այդպես հագնվենք, եթե նրանց մոտ ընդունված է անկանոն սեռական հարաբերությունները, ապա պետք է մեզ մոտ եւս դա սովորական բնույթ կրի, չէ որ նրանք են առավել ցարգացած, առաջադեմ, իսկ եթե զարգացած են ուրեմն ճիշտը իրենք են, հետեւավաբար զարգանալու համար մենք պետք է հետեւենք նրանց օրինակին:Եթե դա է նրանց համար ժամանակակից, ազատ ու զարգացած մարդու տեսակը, ապա ես գերադասում են լինել բանտարկված ու հետամնաց:Արդյոք զարգացման բոլոր ուղիները վերջանում են նրանց կայարաններում:Արդյոք մենք ամեն մի կանգառում չենք թողնի ինչոր արժեք, մեկում ազգային մշակույթ, մյուսում լեզու, հաջորդում հավատ ու էսպես շարունակ:Չգիտես ինչու մեզանից շատերը ուզում են նմանվել եվրոպացիներին, չհասկանալով որ նմանվելով մենք կկորցնենք մեր եսը, ինքնությունը:Սկզբում կհագնվենք նրանց պես, հետո կնդունենք նրանց արժեքները եւ որ ամենավտանգավորն է`կսկսենք մտածել ինչպես նրանք:Իհարկե ոչ մի ազգ կամ պետություն բացարձակ անընդունելի չէ, նույն եվրոպան աշխարհին տվել է շատ հանճարներ, բայց հարցը վերաբերվում է այսօրվա եվրոպական արժեքները, որոնցում առկա են վերը նշված դրսեւորումները:Այսօր շատ աղջիկներ կգեադասեին ապրել նույն Եվրոպայում թեկուզ հենց նրա համար, որ կարողանան հանգիստ բաց, ավելի ճիշտ շատ բաց հագնվեն:Բոլորովին նպատակ չունեմ քննադատելու որեւէ մեկին, պարզապես ժամանակն է սթափվելու եւ հասկանալու, որ զարգացման այս ճանապարհը մեզ կտանի ինքնաոչնչացման:
    
    
    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
2
Dislike
0
8201 | 12 | 0
Facebook