Loading...

Articles

13-ամյա աղջիկը կախվել է զույգ քրոջ աչքի առջև

Արսեն
Author:
Արսեն
19:54, Tuesday, 25 December, 2012
13-ամյա աղջիկը կախվել է զույգ քրոջ աչքի առջև

Մոսկվայում 13-ամյա աղջկան դասի ժամանակ ուսուցչուհին գրավոր և բանավոր նկատողություն է արել, որն էլ դարձել է աղջկա ողբերգական ավարտի պատճառը:

Սաշան սրտին մոտիկ է ընդունել ուսուցչուհու արած նկատողությունը և որոշել է ինքնասպանություն գործել:

LifeNews-ը տեղեկացնում է, որ ուսուցչուհին գրավոր նկատողություն է արել Սաշային, որը աղջիկը ցանկացել էր թաքցնել ծնողներից, սակայն նրա զույգ քույրը համոզել է նրան ցույց տալ օրագիրը:

13-ամյա Սոնյան այդ օրը դասի չի գնացել և քրոջը դիմավորել է տանը: Երբ նա ցույց է տվել քրոջը օրագիրը և ասել, որ ուզում է պոկել այդ էջը, նրանք վիճել են:

Այնուհետև Սաշան դուրս է վազել պատշգամբ և կախվել: Նրա քույրիկը չի հասցրել ոչինչ անել, իսկ ծնողները տանը չեն եղել:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
9351 | 26 | 0
Facebook