Loading...

Articles

Սնկային հիվանդություններ

01:12, Tuesday, 25 March, 2014
Սնկային հիվանդություններ
     Մարդկանց մոտ սնկային հիվանդությունները բազմաթիվ են: Այդ հիվանդությունները ախտահարում են մաշկը, եղունգները, մազերը, լորձաթաղանթները և սովորաբար փոխանցվում են կենցաղային ճանապարհով՝ առօրյա իրերի միջոցով: Սակայն կան նաև այնպիսի սնկային հիվանդություններ, որոնք փոխանցվում են սեռական շփման ժամանակ: Դրանցից առավել ուշագրավ է կանդիդա սնկերով հարուցվող կանդիդոզ հիվանդությունը: Սեռական օրգանների կանդիդոզը հանդիպում է բոլոր տարիքի կանանց մոտ, արտահայտվում է արտաքին սեռական օրգանների բորբոքման ձևով, որն ուղեկցվում է կարմրությամբ, այտուցով և քորով: Բավական հաճախ լինում է սպիտակագորշավուն արտադրություն, տեղ-տեղ առաջանում է փառ, որն ամուր «նստած» է լինում լորձաթաղանթին: Երբեմն ախտահարումն անցնում է սեռական օրգանների և շեքի շրջակա մաշկին: Հիվանդներն սկսում են գանգատվել հաճախամիզությունից, կոտրող ցավերից՝ միզելու և սեռական հարաբերության ժամանակ, որի հետևանքով երբեմն անհնար է դառնում սեռական կյանքը: Այս ամենը բնորոշ է հիվանդության սուր շրջանին: Քրոնիկական փուլում հիվանդության նշանները սովորաբար մարում և իսպառ վերանում են:
    
     Առաջնային կանդիդոզի դեպքում ապաքինման հեռանկարը բարենպաստ է, երբ հիվանդությունը ժամանակին ախտորոշվում և բուժվում է: Երկրորդային կանդիդոզի ժամանակ, երբ գործընթացը զարգացել է այլ հիվանդությունների հիման վրա, առողջացումը գլխավորապես կախված է նրանց բուժումից:
    
     Կ.Ռ. Բաբայան
     «Սեռական առողջություն և սեռավարակների կանխարգելում»
    
     https://www.facebook.com/Dr.Sotskiy?fref=ts
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
19186 | 0 | 0
Facebook