Loading...

Articles

ՀԱՅԿԱԿԱՆ «ՄԱՐԱԹՈՆԸ» ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ

12:37, Saturday, 22 March, 2014


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Կրակովի կինոփառատոնի մրցութային ծրագրին այս տարի կարող է մասնակցել ռեժիսոր Հարություն Շատյանի «Մարաթոն» ֆիլմը: Փառատոնին այժմ մասնակցության հայտ են ներկայացրել 360 ֆիլմ, որոնցից ամենաշատ ձայներ հավաքածները կմասնակցեն փառատոնի մրցութային մասին:

«Մարաթոն» -ը Հարություն Շատյանի երկրորդ ֆիլմն է: Ֆիլմի գլխավոր հերոսը Դավիթն է՝ երիտասարդ և արդեն կայացած մարզիկ, որի համար վազքն ավելին է, քան կյանքը: Երբ նա ծնվեց, բժիշկները երկու օր էին տվել ապրելու, սակայն ճակատագիրն ուրիշ բան էր նախատեսել: Այդ օրվանից Դավիթը բժիշկներին չի հավատում:

Հիմա՝ 25 տարեկանում, նրա մոտ լուրջ առողջական խնդիրներ են առաջացել: Այսպիսի խնդիրներով մարդկանց համար վազելը հավասար է մահվան: Սակայն Դավիթը որոշում է կայացրել. Նա կշարունակի վազել՝ կամ մահվան դեմ, կամ մինչև մահ:

Ֆիլմի առանձնահատկություններից մեկն այն է, որ այն նկարված է մեկ կադրով՝ առանց մոնտաժման: Պրոդյուսերը Գրիգոր Հայրապետյանն է:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
2939 | 0 | 0
Facebook