Loading...

Articles

Եղիշե Չարենց, Այսօր ձեր մատնեը, տիկին

21:55, Thursday, 13 March, 2014

Այսօր Ձեր մատները, տիկի՛ն,
     Նման են հեռու մի հուշի.
     Մաղում են կապույտ մի փոշի,
     Այսօր Ձեր մատները, տիկին:
     Հին բույրն եմ զգում ես կրկին,
     Հին բույրը անցած, ուրիշի, -
     Այսօր Ձեր մատները, տիկի՛ն,
     Նման են հեռու՜ մի հուշի...

--------------------------

Շրշում են իմ շուրջը, շրշում.
     Շորեր ու շորեր կանացի.
     Անցնում եմ մայթով փողոցի-
     Շրշում են իմ շուրջը, շրշում,
     Լսում եմ գարնան մի շրշյուն,
     Կարծես թե անտառ գնացի...
     Իսկ շուրջս շրջում են, շրշում
     Շորեր ու շորեր կանացի........

Ե. Չարենց

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
5923 | 0 | 0
Facebook