Loading...

Articles

Ադրբեջանցի երիտասարդները տանում են բավականին լուրջ լոբբիստական աշխատանքներ

22:22, Wednesday, 21 November, 2012
Ադրբեջանցի երիտասարդները տանում են բավականին լուրջ լոբբիստական աշխատանքներ

"Մենք" Հայրենասիրական շարժումը մեծ ուշադրություն է դարձնում Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք առաջնային խնդիրներին: Ամենացավոտ և առաջնային խնդիրներից է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը: Արցախը պատմական Հայաստանի անբաժանելի մասն է: Արցախի` որպես Հայաստանի մաս, հիշատակումներ կան Ստրաբոնի, Պլուտարքոսի, Դիոն Կասիոսի և այլ անտիկ հեղինակների աշխատություններում: Դրա վառ վկայությունն է նաև պահպանված պատմամշակութային հարուստ ժառանգությունը: "Մենք"-ը միանշանակ դեմ է պատմական Հայաստանի որևէ տարածք զիջելուն:

Անժխտելի փաստ է, որ ներկա վիճակը բավականին մեծ վնաս է հասցնում երկրի բնականոն զարգացմանը: Հայաստանը հանդիսանում է մեկ շնչի համար աշխարհի ամենառազմականացված կետերից մեկը: Պաշտոնական տվյալներով երկրի բյուջեյի մոտ 40 %-ը ծախսվում է պաշտպանության նպատակով: Ամեն դեպքում հարցը պահանջում է միայն դիվանագիտական լուծում, իսկ խախաղ կարգավորումը պետք է դիտել որպես գերնպատակ: Ադրբեջանի վարած ռազմատենչ ագրեսիվ քարոզչությունը կասկածի տակ է դնում խաղաղ կարգավորման հասնելու Ադրբեջանի ցանկությունը, հայտարարությունները, ստանձնած հանձնառություններն ու դրանց լրջությունը: Ադրբեջանը նավթային եկամուտներից ստացված գումարները շարունակում է ուղղել ռազմական բյուջեի ավելացմանը և մեծ քանակությամբ հարձակողական սպառազինությունների ձեռքբերմանը` կոպտորեն ոտնահարելով անվտանգության եւ ռազմաքաղաքական ոլորտի մի շարք համաձայնագրեր եւ պարտավորություններ: Ադրբեջանը մերժում է տարածաշրջանային համագործակցություն ծավալելու հայկական կողմի և շփման գծից դիպուկահարների հետքաշման Մինսկի խմբի համանախագահների կատարած առաջարկությունները: Ուստի Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի խաղաղ լուծումը պահանջում է ճկուն դիվանագիտություն: Նախ անհրաժեշտ է վերականգնել ԼՂ մասնակցությունը բանակցային գործընթացին: "Մենք" համոզված ենք, որ կարգավորման գործընթացի արդյունավետության բարձրացումն անհնար է առանց բանակցություններին հակամարտության կողմ հանդիսացող Լեռնային Ղարաբաղի լիիրավ մասնակցության: Այնուհետեև ստեղծել միավորված արժանի հակազդեցություն Ադրբեջանական սադրանքներին, և հասնել նրան, որ հակամարտության կարգավորման հիմք հանդիսանա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման ճանաչումը:

Այստեղ պետք է նշել նաև հայ երիտասարդի նշանակալի դերը: Ադրբեջանական երիտասարդները տանում են բավականին լուրջ լոբբիստական աշխատանքներ, որոնք պահանջում են մեր միահամուռ ջանքերը` Հայաստանի արդար պահանջատիրությանը, միջազգային հանրությանը, իրազեկ դարձնելու ուղղությամբ: Մենք պատրաստ ենք ընդունել համագործակցության յուրաքանչյուր առողջ առաջարկ, որն ուղղված կլինի հակամարտության հայանպաստ կարգավորմանը:


    

Հեղինակ. "ՄԵՆՔ" ազգային հայրենասիրական երիտասարդական շարժման նախագահ Ռ.Գյոզալյան


    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
4926 | 0 | 0
Facebook