Loading...

Articles

Ստեղծում են Հայաստանի երիտասարդներին միավորող կամուրջ

22:08, Sunday, 18 November, 2012
Ստեղծում են Հայաստանի երիտասարդներին միավորող կամուրջ
     Ուշադրություն: Նոյեմբերի 25-ին (կիրակի) ժամը 16:00-ին կայանալու է պրեզենտացիա աղանդավորության դեմ, որը անցկացնելու են "Միացյալ Երիտասարդական Լիգա" երիտասարդական շարժման համանախագահներ Սևակ Հովհաննիսյանը և Դանիել Պետրոսյանը:Պրեզենտացիային ներկա են լինելու "ՄԵՆՔ' երիտասարդական շարժման նախագահ Ռաֆֆի Գյոզալյանը և Երևանի Երիտասարդական Քաղաքապետարան ծրագրի ղեկավար, երիտասարդ քաղաքապետ Սևան Աղաջանյանը, ն
աև հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, և տարբեր երիտասարդական պրոեկտների ղեկավարները: Բոլոր նրանք, ովքեր ցանկություն կունենան ներկա գտնվելու, և հանդիսանում են երիտասարդական ծրագրերի հիմնադիր ղեկավարներ, հրավիրում ենք:
     -"Մենք կարևորում ենք նմանօրինակ հանդիպումները և ցանկություն ունենք բացահայտելու բոլոր երիտասարդական կառույցները, որոնք գործում են Հայաստանում, ծանոթանալու նրանց գործունեությանը և լսելու ապագա պլանների մասին: "ՄԵՆՔ' երիտասարդական շարժումը ստեղծում է մի յուրօրինակ կամուրջ, որը միավորելու է բոլոր երիտասարդներին` իրենց գաղափարներով, մեկ հարկի տակ:Դա հնարավորություն կտա ստեղծելու համագործակցության նոր ուղիներ երիտասարդների շրջանում, ինչի կարիքը խիստ զգացվում է:" Ռ.Գյոզալյան
    
     Հարցերի դեպքում զանգահարեք 010-56-12-24 հեռախոսահամարով:
    
     Կազմակերպիչ` "ՄԵՆՔ" ազգային հայրենասիրական երիտասարդական շարժում:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
1
4346 | 0 | 1
Facebook