Loading...

Articles

Ավստրալացի տարեց զույգը վազքի համաշխարհային ռեկորդ է սահմանել

Ashik
Author:
Ashik
01:05, Thursday, 09 January, 2014

Ավստրալական Մելբուռն քաղաքի բնակիչներ 68-ամյա Ալան Մյուրեյն ու 64-ամյա Ջենեթ Մյուրեյ-Ուեյքլինն ավարտին են հասցրել դեռևս 2013թ. սկսած իրենց մարաթոնն ու վազքի համաշխարհային ռեկորդ սահմանել։


    

Ինչպես նշում է Oddity Central-ը, զույգն անցած տարի ամեն օր վազելով անցել է մոտ 44 կմ, ինչն ամբողջ տարվա կտրվածքով կազմել է ավելի քան 15.000 կմ։ Այդ ընթացքում Մյուրեյները կարողացել են Ավստրալիայի մի ծայրից մյուսն անցնել։

Իրենց նպատակին հասնելու համար ամուսինները հետևել են խիստ դիետայի և միս ընդհանրապես չեն օգտագործել։ Փոխարենը՝ նրանք սնվել են բանաններով ու մրգային աղցաններով։


    

Սակայն ռեկորդի սահմանման ճանապարհին զույգի համար ամենամեծ մարտահրավերը եղել է եղանակը. անցած տարի Ավստրալիայում մոլեգնել են անտառային ուժեղ հրդեհներն ու փոթորիկները։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3173 | 0 | 0
Facebook