Loading...

Articles

ՎՊՄԻ ՈՒՍԱՆՈՂՈՒՀՈՒ ՀԱՋՈՂ ԵԼՈՒՅԹԸ

22:03, Thursday, 19 December, 2013

Օրերս Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ հայ մեծանուն կոմպոզիտորներ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ Առնո Բաբաջանյանին, Ալեքսանդր Հարությունյանին և Էդվարդ Միրզոյանին նվիրված հիշատակի համերգ, որտեղ ելույթ ունեցավ նաև ՎՊՄԻ մանկավարժության ֆակուլտետի արվեստի ամբիոնի երաժշտության բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Սյուզաննա Պետրոսյանը (դասախոս՝ Ալեքսեյ Ավետիսյան, նվագակցող՝ Գայանե Աղայան): Նրանք պրոֆեսիոնալ մատուցմամբ հանդիսատեսին ներկայացրին Ա. Բաբաջանյանի «Արիա-վոկալիզ» ստեղծագործությունը: Լավագույն կատարման համար առաջիկայում սպասվում են նաև այլ հրավերներ:

Համերգը կազմակերպվել էր «Հարմոնիա» միջազգային հիմնադրամի կողմից՝ նպատակ ունենալով հանդիսատեսին ներկայացնել համաշխարհային և հայ դասական երաժշտության գոհարները:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
3775 | 0 | 0
Facebook