Loading...

Articles

"Մամուլի խոսնակ"-ի գործնական նշանակությունը գիտնականների, ուսանողների, հրապարակախոսների, քաղաքական գործիչների համար

22:41, Saturday, 07 April, 2012
"Մամուլի խոսնակ"-ի գործնական նշանակությունը գիտնականների, ուսանողների, հրապարակախոսների, քաղաքական գործիչների համար
     Այսօր Հայաստանում բազմահազար տաղանդավոր հայ երիտասարդներ, ուսանողներ, գիտնականներ չունեն հնարավորություն իրենց աշխատանքները, հոդվածները, հրապարակախությունները, գեղարվեստական ստեղծագործությունները, բանաստեղծությունները հրապարակելու և հասանելի դարձնելու հայ և օտարերկրյա ընթերցողին: Քիչ թե շատ հեղինակավոր լրատվամիջոցները դրանք չեն հրապարակում, քանի որ նման հոդվածները ռեյտինգային չեն համարվում:
     Այսուհետ գրանցման և օգտագործման մի քանի պարզ գործողությամբ Դուք կարող եք վերջնականապես լուծել վերոնշյալ խնդիրները:
     Անհրաժեշտ է ընդամենը գրանցվել որպես անհատ և հանդես գալ, օրինակ, որպես լրագրող, հրապարակախոս, նկարիչ և այլն:
     Անձնական "Մամուլի խոսնակ"-ի ստեղծումից հետո Դուք կարող եք ծավալել հետևյալ գործողությունները.
     1. տարածել կարճ հաղորդագրություններ (առավելագույնը` 200 նիշ),
     2. տարածել նորություններ, տեղեկատվություն, հոդվածներ (նիշերի թիվն այս դեպքում անսահմանափակ է),
     3. տարածել ֆոտո/վիդեո շարքեր,
     4. բաժանորդագրվել "Մամուլի խոսնակ"-ում արդեն գրանցված ցանկացած այլ հեղինակի/կազմակերպության,
     5. ստեղծել սեփական թերթը, որտեղ կհրապարակվեն միայն այն հեղինակների/կազմակերպությունների հրապարակումները, որոնց Դուք բաժանորդագրվել եք,
     6. հավանել, չհավանել, մեկնաբանել այս կամ այն հեղինակի/կազմակերպության հրապարակումը:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
4
Dislike
0
6320 | 0 | 0
Facebook