Loading...

Articles

Աշխարհի ամենաաղքատ նախագահը. Նա ապրում է գյուղում ու մշակում իր այգին (հետաքրքիր է :)

22:50, Saturday, 16 November, 2013
     Այս լուսանկարում ոչ թե աշխարհից կտրված մի ֆերմեր է, այլ Լատինական ամերիկայի զարգացող երկրներից մեկի նախագահն իր խոհանցում: Խոսե Ալբերտո Մուխիկա Կորդանո՝ Ուրուգվայի նախագահ: Նրա կյանքը բնավ նման չէ մյուս նախագահների կյանքին: 78-ամյա Էլ Պեպեն, ինչպես նրան անվանում են տեղի բնակիչները, բարեգործական ֆոնդերին է նվիրում իր ամբողջ եկամուտը: Նա աշխարհի ամենաաղքատ ու ամենառատաձեռն նախագահն է: Նա ամեն ամիս մոտ 13 հազար դոլոր եկամուտ ունի, բայց հրաժարվել է շքեղ առանձնատանն ապրելուց և բնակվում է գյուղական մի տնակում: Նախագահը ջուրը հանում է ջրհորից, ծաղիկներ ու բանջարեղեն է աճեցնում իր այգում: Նա կյանքը նվիրել է իր երկրին: Քաղաքացիական շարժման ժամանակ բանտ է ընկել ու այնտեղ 14 տարի անցկացրել: Էլ Պեպեի ամենամեծ գնումը երբևէ 1987 թվականին ձեռք բերած մեքենան է, որն արժեցել է մոտ 2000 դոլոր:
Source: aysor.am
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
6200 | 2 | 0
Facebook